Ջհեղեղ ԱՄՆ-ում. փողոցներում ձկներ են լողում
International newsԱՄՆ-ի արտակարգ իրավիճակների ծառայությունները փորձում են պայքարել վերջին մի քանի տարվա ընթացքում երկրում գրանցված ամենաուժգին ջրհեղեղի դեմ: ԱՄՆ-ի մի անգամից 6 նահանգներում հայտարարված է արտակարգ դրություն: Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Լուիզիանա, Արկանզաս և Տեխաս նահանգներում:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` հղում կատարելով «Ռոսիա 24»-ին, ջրի տակ են անցել տասնյակ բնակավայրեր: Շուրջ 3 հազար 500 բնակիչ էվակուցավել է, 12 մլն մարդ էլ գտնվում է վտանգավոր գոտում: Եթե ջրի մակարդակը շարունակի բարձրանալ, ապա նրանք նույնպես ստիպված կլինեն լքել իրենց տները:
Ոստիկանության վերջին տվյալների համաձայն, ջրհեղեղի հետևանքով զոհվել է 5, իսկ մի քանի տասնյակ մարդ էլ վիրավորվել է: Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ձկներ լողում փողոցներում և մայթերին: