Թուրքիայի կողմից շարունակվում են Սիրիայի ուղղությամբ գնդակոծությունները. ՌԴ ՊՆ
International newsՍիրիայում ռուսաստանյան հաշտեցման կենտրոնը տեղեկատվություն է ստացել Հալեպի բնակիչներից, այն մասին, որ քուրդ ինքնապաշտպանական խմբերի դիրքերում՝ Դաքնայի շրջանում, գնդակոծությունները շարունակվում են:
Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջը:
«Ահրար աշ-Շամ» խմբավորումը Հալեպում քուրդ ժողովրդի պաշտպանության միավորումների ուղղությամբ կրակել է հրթիռային կայաններից և ականանետներից:
Թուրքիայի կողմից Սիրիայի ուղղությամբ ռմբակոծությունները եւս շարունակվում են, ասվում է ռուսաստանյան հաշտեցման կենտրոնի հաղորդագրության մեջ: