«Բարսելոնա»-ն ջախջախեց «Խետաֆե»-ին
SportԻսպանիայի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրում կատալոնական «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ ջախջախեց «Խետաֆե»-ին:
Կատալոնական թիմը 6 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը:
«Բարսելոնա»-ն հանդիպման հենց մեկնարկից սկսել ճնշում գործադրել մրցակցի վրա, ինչի արդյունքում արդեն 8-րդ րոպեին «Խետաֆե»-ի ֆուտբոլիստ Խուան Ռոդրիգեսը գրավեց սեփական դարպասը:
Հանդիպման 11-րդ րոպեին տուգանային հրապարակում Նեյմարին գցելու համար մրցավարը 11 մետրանոց նշանակեց «Խետաֆեի» դարպասին, սակայն Լիոնել Մեսին 11 մետրանոց նշակետից վրիպեց: Այնուամենայնիվ, «Բարսելոնա»-ն շարունակեց ճնշումը մրցակցի վրա և արդեն 19-րդ րոպեին Մունիր էլ Հադադին երկրորդ գնդակն ուղարկեց «Խետաֆե»-ի դարպասը: Առաջին խաղակեսում կատալոնացիները ևս երկու գնդակ կարողացան ուղարկել մրցակցի դարպասը: 32-րդ րոպեին Լիոնել Մեսիի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Նեյմարը, իսկ 40-րդ րոպեին արդեն հեռվից կատարած գեղեցիկ հարվածով գո լի հեղինակ դարձավ Լիոնել Մեսին:
Երկրորդ խաղակեսի սկզբում էլ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները ևս երկու գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: 55-րդ րոպեին Նեյմարը դուբլ ձևակերպեց, իսկ 57-րդ րոպեին թուրք կիսապաշտպան Արդա Թուրանը շրջադարձ գեղեցիկ հարվածով ձևակերպեց այս հանդիպման վերջնական հաշիվը:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնա»-ն վաստակեց 75 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: