Թուրքիան որեւէ զիջում չի ստանալու փախստականների հոսքը զսպելու դիմաց. Օլանդ
International newsՖրանսիան չի պատրաստվում Թուրքիային որեւէ զիջում անել մարդու իրավունքների կամ վիզայի ազատականացման հարցում՝ փախստականների հոսքը վերահսկելու երաշխքիներին ի պատասխան:
Այս մասին մարտի 12-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Հիշեցնենքք, որ մարտի 7-ին ԵՄ-ն եւ Թուրքիան համաձայնության էին եկել սիրիացի փախստականներին ընդունելու հարցում: Անկարան պետք է հետ ուղարկի Հունաստանից ժամանած բոլոր միգրանտներին եւ ընդունել սիրիացի փախստականներին:
Դրա դիմաց Անկարան խնդրում է հունիսի 1-ից անվիզա ռեժիմ տրամադրել Թուրքիայի քաղաքացիներին: Վիզային հարցն ամեն դեպքում, ըստ նոյեմբերին ձեռք բերած համաձայնության, հետաձգվում էր մինչեւ 2016թ. վերջը: