ԵՄ մի շարք երկրների ԱԳ նախարարները Փարիզում ԱՄՆ պետքարտուղարի հետ կքննարկեն Սիրիայի իրավիճակը
International newsՖրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի ԱԳ նախարարներ Ժան Մարկո Էյրոն, Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, Ֆիլիպ Համոնդը, Պաոլո Ջենտիլոնին, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին եւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերի գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին այսօր՝ մարտի 13-ին Փարիզում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Սիրիայի, Լիբիայի, Եմենի եւ Ուկրաինայի իրավիճակը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։
Հիշեցնենք, որ մարտի սկզբին Ֆրանսիայի ԱԳ նախարարը Փարիզում արդեն ընդունել է Համոնդին, Շտայնմայերին ու Մոգերինիին։