Վաղը կմեկնարկի ԱԺ քառօրյա նիստը. ընդգրկվել է 114 հարց, 36 միջազգային պայմանագիր
PoliticsՎաղը՝ մարտի 14-ին, կմեկնարկեն Ազգային ժողովի քառօրյա հերթական նիստերը: Մինչև օրակարգին անցնելը խորհրդարանը կշարունակի քննարկել նախորդ քառօրյա նիստում անավարտ մնացած հարցը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի գործունեության ծրագիրը:
ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ներառվել է 141 հարց, 36 միջազգային պայմանագիր: Լիագումար նիստի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 10 հարց, որը առաջին քառօրյա նիստում կդրվի քվեարկության:
Ի դեպ, Ընտրական նոր օրենսգիրքը քառօրյա նստաշրջանում չի ընդգրկվի: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ԸՕ վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը կլինի մարտի 15-16-ին, մարտի 18-ին տեղի կունենան խորհրդարանական լսումներ, ապա քննարկում կանցկացվի նաև արտախորհրդարանական ուժերի և շահագրգիռ բոլոր կողմերի հետ: