Յացենյուկն իմ մեջ ամենասկզբից էլ տեսնում էր մեկին, ով եկել է իրեն փոխարինելու. Սաակաշվիլի
International newsՕդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Die Zeit պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, թե Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն իր մեջ մրցակից է տեսնում՝ կառավարության ղեկավարի պաշտոնի համար:
«Վարչապետ Արսենի Յացենյուկն իմ մեջ հենց ամենասկզբից էլ տեսնում էր մեկին, որն եկել է իրեն փոխարինելու: Նա երբեք չի հաղթահարի այդ վախը»,-ասել է Սաակաշվիլին:
Բացի այդ, Սաակաշվիլին ընդգծել է, որ Յացենյուկին պետք է ազատել աշխատանքից, քանի որ նրա պատճառով Ուկրաինայի բնակիչները կորցրել են պետության նկատմամբ հավատը:
Սաակաշվիլին նաև նշել է, թե վարչապետ դառնալու հավակնություններ չունի, սակայն Յացենյուկի ժամանակն արդեն անցել է: