Մխիթարյանը հնարավոր է «Մայնց05» -ի դեմ խաղի մեկնարկային րոպեներին դուրս գա խաղադաշտ
SportՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է «Մայնց05» -ի դեմ խաղի մեկնարկային րոպեներին դուրս գա խաղադաշտ:
Սինդի Կագավայի փոխարեն հնարավոր է խաղի առաջին իսկ րոպեներին տեսնել Հենրիխ Մխիթարյանին, ով միգուցե կփոխարինի Իլկայ Գյունդողանին և կխաղա կենտրոնական կիսապաշտպանի դիրքում: «Բորուսիա Դորտմունդ» -ի ավագ մարզիչ Թոմաս Տուխելը ընտրել է 4-1-4-1 ռազմավարությունը: Նաև կարող են փոփոխություններ լինել հայտավորված հիմնական կազմում: Հնարավոր է խաղադաշտ դուրս գան Վայգելը, Հյումելսը, Շմելցերը, Պիշչեկը:
Հիշեցնենք, որ մինչ այս Հենրիխ Մխիթարյանը «Մայնց05» -ի հետհանդիպմանը հայտավորված չէր մեկնարկային կազմում: