Անկարայում պայթյունի կազմակերպիչները հայտնի կդառնան մինչեւ օրվա վերջը. ՆԳՆ
International newsԹուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել է, որ Անկարայում պայթյունի հետաքննությունը կավարտվի այսօրվա ընթացքում:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Ալան հայտարարել է ահաբեկչական պայթյունի առնչությամբ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի անցկացրած կառավարության արտակարգ նիստից հետո:
Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզինօղլուի կողմից բերված վերջին տվյալներով` պայթյունի վայրում մահացել են 30 քաղաքացիներ, որոնցից երկուսը պայթյունն իրագործած անձինք են, եւս 4 քաղաքացիներ մահացել են հիվանդանոցում: 125 վիրավորվածներից 19-ի վիճակը ծանր է:
Պայթյունը մարտի 13-ին տեղական ժամանակով ժամը 18:45-ին տեղի է ունեցել Անկարայի կենտրոնական Քըզըլայ հրապարակում: Ականապատված ավտոմեքենան պայթել է կանգառում երկու ավտոբուսների միջեւ:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ու վարչապետ Դավութօղլուն հետաձգել են արտասահման կատարելիք այցերը: