Yerevan, 31.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստան-Հունաստան. պատմականորեն ամրապնդված բարեկամական հարաբերություններ

Politics

Հունաստանն, անկասկած այն երկրներից է, որի հետ Հայաստանը խորը և կենսունակ բարեկամական հարբերություններ ունի, որոնք հիմնված են ինչպես երկու պետությունների ընդհանուր շահերի ու հետաքրքրությունների, այնպես էլ հայ և հույն ժողովուրդների դարավոր սերտ առնչությունների ու փոխադարձ համակրանքի վրա:

Թե Հայաստանի, թե Հունաստանի բարձրաստիճան պաշտոնյաները մշտապես ընդգծել են հարաբերությունների բարձր մակարդակը և դրանք տարբեր հարթություններում խորացնելու կարևորությունն ու երկուստեք պատրաստակամությունը:

Անկախությունից ի վեր Հայաստանն ու Հունաստանը սերտ համագործակցություն են ծավալել գործնականում բոլոր ոլորտներում: Երկկողմ հարաբերությունների իրավապայմանագրային դաշտը բավական լայն է. ընդգրկում է միջպետական հարաբերություների, տնտեսական, ռազմական, մշակութային, գիտակրթական, առողջապահության, հաղորդակցության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության ավելի քան 40 համաձայնագիր, արձանագրություն ու հուշագիր։ Հատկապես առանձնահատուկ մակարդակ ունի հայ-հունական ռազմական համագործակցությունը, որը զարգանում է ռազմական կրթության, մի ջազգային խաղաղապահության, ռազմարդյունաբերություն և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում: Հունաստանը զգալի աջակցություն է ցուցաբերել հայկական խաղաղապահ ուժերի կայացման գործում: Իսկ 2004թ. հենց հունական զորախմբի կազմում Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության շրջանակներում սկսվեց հայ զինվորականների խաղաղապահ առաքելությունը:

Հայ-հունական միջպետական բարձր մակարդակի հարաբերությունների ու քաղաքական երկխոսության մասին վկայում են հաճախակի բնույթ կրող բարձրաստիճան փոխայցերը: 1992 թ. հունվարին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայկական կողմից պետական ու պաշտոնական պարբերական այցեր են կատարվել նախագահի, Ազգային ժողովի նախագահի, արտգործնախարարի ու խորհրդարանական բարեկամության խմբերի մակարդակով: Իսկ հունական կողմից բարձրաստիճան այցեր են կատարվել նախագահներ Կոնստանտինոս Ստեֆանոպուլոսի (1999թ.) և Կարոլոս Պապուլիասի (2007թ. և 2014թ.) գլխավորությամբ, ինչպես նաև արտգործնախարարի ու խորհրդարանի նախագահի մակարդակով:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, 2011 թ. Հունաստան կատարած պետական այցի ժամանակ անդրադառնալով հայ-հունական հարաբերություններին, ընդգծեց, որ երկու ժողովուրդների միջև ձևավորված փոխադարձ համակրանքն ու բարեկամությունը վերածվել են իսկական եղբայրության: «Դա հատկապես դրսևորվեց անցյալ դարասկզբին, երբ Հունաստանն իր հյուրընկալ հողում ապաստանեց 1909թ. Ադանայի կոտորածներից, 1915թ. Հայոց ցեղասպանությունից և 1922թ. Զմյուռնիայի ջարդերից փրկված տասնյակ հազարավոր հայերի: Նրանց ժառանգներն ապահով ապրում են այստեղ, հունական հյուրընկալ հողում, և իրենց աշխատանքով հարստացնում ձեր երկիրը՝ միաժամանակ յուրատեսակ կամուրջ ծառայելով Հունաստանի և Հայաստանի միջև»,- շեշտեց Սերժ Սարգսյանը:

2014 թ. սեպտեմբերի 29-30-ը պետական այցով Հայաստան ժամանած Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասն ընդգծեց, որ երկու երկրների և ժողովուրդների բարեկամությունը ամրապնդվել է պատմության ընթացքում, «բազում փորձություններ ու դժվարություններ հաղթահարած հայ և հույն ժողովուրդների թափած արյամբ, ուստի, այժմ Հունաստանը և Հայաստանը բարոյական ու քաղաքական պարտավորություններ ունեն պահպանելու և զարգացնելու պատմականորեն ձևավորված սերտ կապերը՝ նկատի առնելով նաև տարածաշրջանում առկա իրավիճակն ու արդի մարտահրավերները»: Նախագահ Պապուլիասը շեշտեց, որ ոչինչ չի կարող խանգարել Հունաստանի և Հայաստանի հարաբերություններին, և որ Հունաստանի կայուն քաղաքականությունն ապացույցների կարիք չունի:

Իր հերթին, նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն հայտնեց Հունաստանի իշխանություններին և ժողովրդին՝ 2014 թ. սեպտեմբերին ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնելու օրինագծի ընդունման համար՝ ընդգծելով, որ Հունաստանն առաջիններից մեկն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և ժխտողականության քրեականացումը Հունաստանի հաստատուն քաղաքական գծի շարունակությունն է:

Հատկապես ակտիվ են երկու երկրների խորհրդարանականների փոխայցելությունները: 2015 թ. ապրիլին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան այցելեց Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոի Կոնստադոպուլուն: Նա ծավալուն ելույթով հանդես եկավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովի ընթացքում: Իր հերթին, 2015 թ. մայիսին Աթենքում կայացած՝ Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պաշտոնական միջոցառման գլխավոր բանախոսը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էր: Այդ այցի ընթացք ում Զոի Կոնստադոպուլուն, երախտագիտություն հայտնելով հայկական կողմին 2015 թ. մարտի 24-ին ԱԺ մակարդակով Օսմանյան կայսրությունում հույների ու ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության կապակցությամբ, ընդգծեց, որ Հունաստանի խորհրդարանը ցեղասպանությունների միջազգային ճանաչման և դատապարտման պայքարում Հայաստանի կողքին է:

Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank