Ռեյկյավիկ օփեն. Մովսիսյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը
SportԻսլանդիայում շարունակվում է Ռեյկյավիկ օփեն ավանդական միջազգային շախմատային փառատոնը: Կայացել են մրցաշարի 7-րդ տուրի պարտիաները:
Խաղացված տուրերից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Սերգեյ Մովսիսյանը և Աբիջեթ Գուպտան, ովքեր իրենց ակտիվում գրանցել են 6-ական միավոր: Այսօր կայանալիք 8-րդ տուրում Մովսիսյանը և Գուպտան մրցելու են միմյանց դեմ:
Նշենք նաև, որ մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը վաստակել են 5-ական միավոր: