Պակո Խեմես. Օզբիլիսը պետք է ավելիին ձգտի
SportԻսպանիայի առաջնության 29-րդ տուրի՝ «Էյբարի» հետ հանդիպումից հետո (1:1) «Ռայո Վալյեկանոյի» գլխավոր մարզիչ Պակո Խեմեսն ամփոփել է թիմի խաղը և անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսին։ Օզբիլիսը մասնակցել էր հանդիպման առաջին խաղակեսին, դեղին քարտ ստացել և փոխարինվել ընդմիջման ժամանակ։
-Օզբիլիսն այնքան էլ լավ չմտավ խաղի մեջ, հաջող չգործեց դաշտում, և, ցավոք, չգտավ իր խաղը։ Դաշտում առավելություն ձեռք բերելու համար ընդմիջմանը մենք ստիպված եղանք փոփոխություններ անել։ Դրանցից մեկը Օզբիլիսի փոխարինումն էր։
Նա պետք է ավելիին ձգտի։ Նա աստիճանաբար կմտնի խաղի մեջ, մենք հոգ կտանենք այդ մասին։ Մեզ համար կարևոր են բոլոր ֆուտբոլիստները։ Արազն աստիճանաբար կգտնի իր լավագույն խաղը, կդրսևորի իր որակները։ Հիմա մեզ համար ցանկացած խաղացող հավանական այլընտրանք է,-Խեմեսի խոսքն է փոխանցում մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։