Սիմեոնե. Նույնիսկ Մեսսին ավելի կարևոր չէ, քան թիմը
SportՄադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նշել է, որ չկա այնպիսի ֆուտբոլիստ, ով թիմից ավելի կարևոր լինի, և այդ առթիվ հիշել է կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիին։
-Չկա որևէ մեկը, ով թիմից ավելի կարևոր լինի։ Նույնիսկ Մեսսին։ Լավագույնը լինելով՝ նա մեծ չափով կատարելագործվել է այն հատվածում, երբ Նեյմարն ու Լուիս Սուարեսը հասել են այն խաղամակարդակին, որը ցուցադրում են հիմա։ Դա մեզ համար հաստատում է այն պնդումը, որ նույնիսկ գերաստղերը ամբողջ թիմի աշխատանքի կարիքն ունեն,-Սիմեոնեի խոսքն է մեջբերում «La Nacion»-ը։