Նովակը մինչեւ տարեվերջ 1 բարելը 40-50 դոլարի չափով նավթի գին է ակնկալում
International newsՌուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ակնկալում է, որ մինչեւ տարեվերջ նավթի 1 բարելը 40-50 դոլարի սահմաններում կլինի:
Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Կարծում եմ՝ մինչեւ տարեվերջ 40-50 դոլարի սահմաններում նավթի գին կունենանք»,- լրագրողներին ասել է Նովակը:
Վերջին շաբաթներին նավթի Brent տեսակի գինը հասել է 40 դոլարի՝ 1 բարելի դիմաց, նախկին 32 դոլարի փոխարեն: Երկուշաբթի Brent տեսակի նավթը վաճառվել է 39 դոլարի սահմաններում: