Ամերիկյան հետախուզությունը Թուրքիայում նոր ահաբեկչություն է կանխատեսել
International newsԹուրքիայում ԱՄՆ կապիտալ ունեցող ձեռնարկություններին հետախուզական հատուկ գրություն է ուղարկվել՝ նախազգուշացնելով նոր հնարավոր ահաբեկչության մասին:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը՝ վկայակոչելով թուրքական HaberTurk-ը, ենթադրվում է, որ նոր ահաբեկչությունը կիրականացվի մարտի 20-ին:
Ուղարկված գրության մեջ հորդորվում է այս ընթացքում հեռու մնալ պետական, կառավարական, զինվորական կառույցներից, զբոսաշրջային վայրերից, քանի որ դրանք կարող են թիրախներ լինել ահաբեկիչների համար: