Դիարբեքիրում քուրդ զինյալների հետ բախումից թուրք ոստիկան է սպանվել
International newsԴիրաբեքիրի Բաղլար գավառում, որտեղ մարտի 15-ից հայտարարվել է փողոց դուրս գալու արգելք, բախում է տեղի ունեցել թուրքական ոստիկանության և Քրդական բանվորական կուսակցության (PKK) միջև: Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը:
Բախման հետևանքով սպանվել է մեկ թուրք ոստիկան և երեք քուրդ զինյալ:
Տեղական իշխանությունները հայտնել են, որ փողոց դուրս գալու արգելքը կպահպանվի մինչև ահաբեկչության սպառնալիքի վերացումը: