ԱՊՀ Ինֆորմխորհրդի նիստում ֆոտոտեղեկատվության փոխանակման համաձայնագիր է ստորագրվել
International newsԱՊՀ երկրների պետական լրատվական գործակալությունների ղեկավարները մարտի 15-ին համաձայնագիր են ստորագրել ֆոտոտեղեկատվության փոխանակման բնագավառում համագործակցելու վերաբերյալ: ԱՊՀ ստեղծման 25-ամյակի տարում տեղեկատվական փոխգործակցության ընդլայնման հարցերը գլխավորների թվում Էին ԱՊՀ-ի Ինֆորմխորհրդի՝ Դուշանբեում ավարտված 21-րդ նիստի օրակարգում: Նիստին մասնակցել է նաեւ«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:
Տաջիկստանի մայրաքաղաքում քննարկվել են տեղեկատվական գործակցության զարգացման ուղղությունները, ԱՊՀ գործադիր կոմիտեի, Համագործակցության այլ մարմինների գործունեության հարցերը, ընթացիկ տարում ԱՊՀ-ի տարածքում տեղի ունեցած կաեւորագույն իրադարձությունները, ինչպես նաեւ ԱՊՀ Ինֆորմխորհրդի եւ ԱՊՀ մասնակից պետությունների ազգային լրատվական գործակալությունների ասոցացիայի շրջանակներում համատեղ նախագծերի իրականացման ընթացքը:
Որոշում Է ընդունվել պատրաստել մի շարք նոր նախագծեր, ներառյալ ընդհանուր ջանքերով լուսանկարների ցուցահանդեսի ստեղծումը՝ նվիրված Համագործակցության հոբելյանին, որը նշվելու Է դեկտեմբերին:
Նիստի մասնակիցներն ընդգծել են, որ «ԱՊՀ-ն զարգանում Է եւ մնում Է ինտեգրացիոն այն գործընթացների կարեւոր գործիքը, որոնք օգնում են տնտեսությունների զարգացմանը, ժողովուրդների միջեւ կապերի պահպանմանն ու ամրապնդմանը»:
ԱՊՀ Ինֆորմխորհուրդն ստեղծվել Է 1995 թվականի նոյեմբերին: Նրա կազմում ընդգրկված են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի պետական լրատվական ծառայությունների ղեկավարները:
ԱՊՀ-ի Ինֆորմխորհրդի գործունեությունը նպատակամղված Է տեղեկատվության ոլորտում ԱՊՀ-ի երկրների փոխգործակցության եւ համագործակցության ապահովմանը, տեղեկատվության անարգել տարածման եւ մասնագիտական գործունեության փորձի արդյունավետ փոխանակման, ինչպես նաեւ մեդիագործընկերության ամրապնդման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: