Անկարայում Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ 6 փաստաթուղթ է ստորագրվել
International newsԱնկարայում Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Թայիփ Էրդողանի եւ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ անցկացված Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության 5-րդ նիստում երկու երկրների միջեւ 6 փաստաթուղթ է ստորագրվել:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով report.az լրատվական կայքը, ստորագրված փաստաթղթերի մեջ են երկկողմանի մակարդակով վարորդական վկայականների ճանաչման մասին համաձայնությունը, երկու երկրների կառավարությունների միջեւ ռազմաքաղաքացիական անձնակազմերի սոցիալական եւ մշակութային նպատակով համագործակցության արձանագրությունը, դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսությունների աշխատակիցների ընտանիքի անդամների` գտնվելու երկրում աշխատելու իրա վունքի մասին համաձայնություն, Ադրբեջանի արդարադատության նախարարության եւ Թուրքիայի ներքին գործերի նախարարության միջեւ համագործակցության մասին համաձայնություն, երկու երկրների կառավարությունների միջեւ տեխնիկական համագործակցության մասին համաձայնություն, ինչպես նաեւ Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստի հայտարարությունը, որը ստորագրել են Էրդողանն եւ Ալիեւը:
Հիշեցնենք, որ հիշյալ նիստն այսօր պետք է տեղի ունենար Բաքվում, սակայն, մարտի 13-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի պատճառով, որի հետեւանքով 37 մարդ սպանվել, 125-ն էլ վիրավորվել են, Էրդողանը չեղյալ էր հայտարարել Ադրբեջան ծրագրված այցը եւ այն կայացել է Թուրքիայի մայրաքաղաքում: