Անկարայի ահաբեկչության գործող ձերբակալվածների թիվն ավելացել է
International newsԹուրքիայի մայրաքաղաքում իրականացված ահաբեկչական վերջին գործողության շրջանակում ձերբակալվածների թիվն ավելացել է:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ահաբեկչությունն իրականացրած մարդկանց հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալվել է 12 մարդ: Ընդ որում, ձերբակալություններն իրականացվել են տարբեր քաղաքներում: Կասկածյալներից մի քանիսի ԴՆԹ-ն համապատասխանել է մահապարտ ահաբեկիչների ԴՆԹ-ի հետ՝ թույլ տալով ենթադրել, որ նրանք նաև ազգակցական կապ ունեն: