ՌԴ պետդումայի պատգամավորները մտադիր են բացատրություն պահանջել ՖԻՖԱ-ից
International newsՌԴ պետդումայի ֆիզիկական պատրաստվածության և սպորտի հանձնաժողովի անդամ Իգոր Անանսկիխը անհրաժեշտ է համարում դիմել , ինչպես նաև պահանջ ներկայացնել Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիային, որպեսզի վերջինս, աշխարհի 2018 թվականի ֆուտբոլի առաջնության հուշանվերների վրա ՌԴ քարտեզը պատկերի ներկայիս սահմաններով:
Ինչպես հաղորդում է sport.ru կայքը, Իգոր Անանսկիխը «Р-Спорт» -ի հետ զրույցում ասել է. «Անկասկած, անհրաժեշտ է դիմել ՖԻՖԱ -ին, պետք է միշտ խոսել դրա մասին և պահանջել, որ Ռուսաստանի Դաշնությունը պատկերված լինի իր ներկայիս սահմաններով, այլ ոչ թե նախկինի նման: Պետք է նաև պատկերված լինի Ղրիմի թերակղզին: Անհրաժեշտ է լինել հետևողական այս հարցի լուծման իրականացման գործում»: