Ղիրմը եւս պատկերված կլինի Ֆուտբոլի աշխարհի առաջնության հուշանվերների վրա
International news«Ռուսաստան-2018» ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմկոմիտեի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սորոկինը նշել է, որ առաջնության հուշանվերների վրա ռուսական քարտեզն առանց Ղրիմի պատկերված լինելու հանգամանքը պայմանավորված է վաճառքների օպերատորի սխալով:
Այս մասին հաղորդում է sport.ru կայքը:
«Սա վաճառքի օպերատորների սխալն է, որը կարճ ժամկետում շտկված կլինի» -ասել է Սորոկինը:
Ինչպես նախկինում հաղորդվում էր, ՌԴ պետդումայի ֆիզիկական պատրաստվածության և սպորտի հանձնաժողովի անդամ Իգոր Անանսկիխը անհրաժեշտ է համարում դիմել , ինչպես նաև պահանջ ներկայացնել Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիային, որպեսզի վերջինս, աշխարհի 2018 թվականի ֆուտբոլի առաջնության հուշանվերների վրա ՌԴ քարտեզը պատկերի ներկայիս սահմաններով: