Yerevan, 28.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սերգո Կարապետյանը Սյունիքում խորհրդակցություն է անցկացրել մարզի գյուղատնտեսական խնդիրների շուրջ

Society

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մարտի 15-ին աշխատանքային այցով Սյունիքում է եղել: Ինչպես  տեղեկանում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզկենտրոնում նախարարն անցկացրել է խորհրդակցություն գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնակին ընդառաջ ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են Սյունիքի մար զպետ Սուրիկ Խաչատրյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վլադիմիր Նարիմանյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, գյուղատնտեսներ, համայնքապետեր և ոլորտի այլ պատասխանատուներ:

«2015 թվականի տարեկան արդյունքներով մեր երկրի գյուղատնտեսական համախառն արտադրանքի մոտ 7 տոկոսն ապահովել է Սյունիքի մարզը, ինչը զգալի ներդրում է: Նախորդ տարի մարզում շուրջ 1500 հեկտար լրացուցիչ հող է մշակվել, 700 հեկտարով ավելացել են աշնանացանի ցանքատարածությունները: Բոլոր նախադրյալներն առկա են, որպեսզի այս տարի նույնպես մարզը բարձր ցուցանիշներ ապահովի: Համոզված եմ, որ համատեղ ուժերով մենք նոր ձեռքբերումներ ենք ունենալու»,-ամփոփելով անցյալ տարվա ցուցանիշները` նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:

Անդրադառնալով «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրին` նախարարը նշել է, որ առաջին ծրագրում նախատեսված 10 համայնքի փոխարեն մարզից ընդգրկվել է 14 համայնք, երկրորդ ծրագրի մեջ արդեն ներգրավված է 20 համայնք: Այս ծրագրի շնորհիվ մարզում ավելացել է անասնագլխաքանակը, մթերատվությունը, բարելավվել են ջրարբիացման համակարգերը:

Նախարարը տեղեկացրել է, որ պարարտանյութերի, դիզվառելիքի, սերմերի տրամադրման պետական աջակցության ծրագրերի շրջանակում մարզերի պահանջարկն ամբողջությամբ բավարարվել է. դրանք արդեն իսկ ներկրվել են և առաջին իսկ պահանջի դեպքում կտրամադրվեն հողօգտագործողներին: Բացի այդ, մարտի 9-ից սկսվել է նաև գյուղատնտեսական սուբսիդավորվող վարկերի տրամադրումը, և ցանկացողները կարող են հայտեր ներկայացնել «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկի» մասնաճյուղերին: 
Նախարարն իր խոսքում առանձնակի կարևորել է նաև մարզում կոոպերատիվների շարժման խթանումը: 

«Կոոպերատիվները մեր գյուղատնտեսության զարգացման ապագան են, եվրոպական զարգացած երկրներում դրանք հարյուրամյակների պատմություն ունեն և այսօր ապահովում են գյուղատնտեսական համախառն արտադրանքի գերակշիռ մասը: Կոոպերատիվների մեջ միավորվելով` մեր փոքր գյուղացիական տնտեսությունները կարողանալու են կրճատել իրենց ծախսերը, դյուրացնել ապրանքների իրացման խնդիրները, շահավետ գներով վաճառել ստացված արտադրանքը, ինչն էլ կհանգեցնի եկամուտների ավելացմանը», - իր խոսքում ընդգծել է Սերգո Կարապետյանը: 

Նախարարը հավելել է, որ «CARMAC 2» ծրագրով նախատեսվում է ստեղծել ևս 100 կոոպերատիվ, արդեն իսկ 150 կոոպերատիվներ գործում են, որոնք բավականին լավ արդյունքներ են ապահովում:Կոոպերատիվների զարգացմանն են ուղղված նաև Եվրամիության «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացում» («ENPARD») ծրագիրը, Ավստրիայի զարգացման գործակալության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող մի շարք ծրագրեր: 
Անդրադառնալով մարզի խնդիրներին` նախարարը հատկապես կարևորել է գյուղմթերքի իրացման խնդիր ը` հավելելով, որ մսի իրացման հարցը լուծելու նպատակով նախատեսվում է մարզում կառուցել խոշոր սպանդանոց, առաջիկայում Կապանում շահագործման կհանձնվի նոր վերամշակող գործարան: 

Իր հերթին Վլադիմիր Նարիմանյանն անդրադարձել է ոռոգմանն առնչվող հարցերին` ընդգծելով, որ կատարվում են նախապատրաստական աշխատանքներ համակարգը կարգի բերելու և ապրիլի 1-ից ջրամատակարարումը սկսելու նպատակով: Խորհրդակցության ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալով են պարգևատրվել Սառնակունք համայնքի ֆերմեր Սուրեն Վարդանյանը և Արծվանիկ համայնքի ղեկավար, ֆերմեր Անուշավան Հարությունյանը, իսկ մի խումբ գյուղացիական ու ֆերմերային տնտեսությունների և ագրովերամշակման ոլորտի ներկայացուցիչներ արժանացել են շնորհակալագրերի: 

Այնուհետև նախարարն ուղևորվել է Ակներ համայնք, որտեղ հանդիպում է ունեցել տեղի կոոպերատիվի անդամների հետ, որը ստեղծվել է շուրջ 4 տարի առաջ: Նրանք նախարարի հետ զրույցում նշել են, որ գոհ են կոոպերատիվի գործունեությանից և տեսնելով այդ արդյունքները` համայնքի բնակիչներից շատերը նույնպես անդամագրվելու ցանկություն են հայտնել: Ակների կոոպերատիվն այժմ ունի 131 անդամ: Նախարարը շեշտել է, որ այսուհետ պետական աջակցության ծրագրերն ուղղվելու են գյուղատնտեսական կոոպերատիվների հզորացմանն ու զարգացմանը: 

Նախարարի հաջորդ կանգառը Հարթաշեն համայնքում է եղել, որտեղ նա մասնակցել է նորաստեղծ կոոպերատիվի հիմնադիր ժողովին: 

Այցի ավարտին նախարարը եղել է նաև Տեղ համայնքի կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Արարատ Բաբաջանյան» ընկերությունում: Այն հիմնադրվել է 2011թ, հիմնական արտադրատեսակը Չանախ տեսակի պանիրն է, որն իրացվում է ներքին շուկայում: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընկերությունը կներառվի տեղի կոոպերատիվի կազմում, և «CARMAC 2» ծրագրով կտրամադրվեն նոր սարքավորումներ, ինչը կլուծի համայնքի կաթի իրացման խնդիրը և հնարավորություն կտա ընդլայնել արտադրվող պանրի տեսականին:

 

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes