Yerevan, 17.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ձեր բնութագիրը` ըստ ճապոնական հորոսկոպի

Lifestyle

Մուկ: Ճապոնական հավատալիքների համաձայն մուկը հմայիչ է ուրիշների աչքում, բայց մանրուքների պատճառով իրար է անցնում: Առաջին հայացքից մուկը թվում է հանգիստ, հավասարակշռված և ուրախ: Մինչդեռ այդ զվարթության ետևում թաքնված են ջղագրգռությունն ու անհանգստությունը: Մուկը զուսպ է և թաքցնում է իր հոգսերը: Որպես կանոն, մուկն աչքի չի ընկնում խորագիտակությամբ, բայց նա ազնիվ է ու փառասեր, օժտված է սկսած գործը մինչև վերջ հասցնելու մեծ ընդունակությամբ: Նա սիրում է փողն իր վրա ծախսել: Ոչ մի բանից իրեն չզրկելով՝ աշխատում է փողը պարտք չտալ: Մուկը սիրում է ընկերակցություն և հաճույքով բամբասում է: Նա ավելի շատ ծանոթներ ունի, քան իսկական բարեկամներ: Մկան տարում ծնված մարդկանց կյանքի առաջին փուլը բարեհաջող է լինում: Երկրորդ փուլում նրանք կարող են ամեն ինչ կորցնել կամ հապճեպ քայլի, կամ էլ, որ հաճախ է պատահում, բուռն, կործանարար սիրո պատճառով: Վերջին փուլում մկան կյանքը հիմնականում ընդանում է անխռով:

Գոմեշ: Գոմեշը համբերատար է և ոչ շաղակրատ: Նա էքսցենտրիկ է և սաստիկ մոլեռանդ: Եթե նրան որևէ մեկը չի սիրում, ապա միայն այդ պատճառով: Թեև առերևույթ հանգիստ է, բայց ունի բարկացկոտ և դյուրաբորբոք բնավորություն: Նրա հազվադեպ ցասումը սարսափելի է. այդ վիճակում նա չի գիտակցում իր արարքները: Նա ինքնամփոփ է, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է պերճախոս լինել: Ժրաջան է, նրա տունը բարգավաճում է, քանզի նա հմուտ ձեռքեր ունի: Գոմեշը շուտ է վճիռներ կայացնում, նա համառ է, ատում է ձախորդությունն իր գործերում: Անողոք է նրանց հանդեպ, ովքեր խոչնդոտում են նրա գործունեությունը: Սերը գոմեշի համար երկրորդական նշանակություն ունի. Դա հուզական լուրջ դժվարություններ է առաջացնում ընտանեկան հարաբերություններում: Նրա կյանքի առաջին փուլը հիմնականում բարեբաստիկ է: Երկրորդ փուլում նրան դժվարություններ են սպասվում ամուսնության մեջ կամ հասարակական կյանքում: Այս դեպքում նա երբեմն կորցնում է նախկինում իրեն սիրող մարդկանվ մտերմությունը և նրանց հարգանքը, ովքեր ավելի վաղ հիանում էին իրենով: Երրորդ փուլը, հարթելով բոլոր հակասությունները, կարող է քիչ թե շատ հանգիստ լինել:

Վագր: Վագրը զգայուն է, հուզահակ, ընդունակ խոր մտորումների և ուժեղ սիրո: Վագրը սովորաբար հարգված է, բայց հաճախ ընդհարվում է տարիքով կամ դիրքով ավագների հետ: Վագրին առհասարակ ավելի բարձր են գնահատում, քան նա արժանի է: Նա կարող է հրաժարվել կարևոր վճիռ կայացնելուց ընդհուպ մինչև այն պահը, երբ արդեն ուշ կլինի: Լինելով սահմանափակ` նա չի վստահում ոչ ոքի: Վագրն անվեհեր է ու հաստատակամ: Դրա հետ միասին եսամոլ է ու համառ և միշտ չէ, որ վստահության է արժամանանում: Ասիայում, հատկապես ճապոնիայում, վագրի տարին բարեհաջող է համարվում երեխայի ծննդի համար, առավել ևս տղայի: Վագրը մարմնավորում է երկրի հզորությունը:

Ճագար: Ճագարը երջանիկ մեկն է: Նա պերճախոս է, տաղանդավոր ու փառասեր: Պարկեշտ է, զուսպ, առաքինի, ունի անթերի ճաշակ: Ճագարը սիրում է հասարակություն, հասարակությունն էլ` նրան: Ճագարը միշտ հաջողակ է: Նա սիրում է մի փոքր բամբասել, բայց դա անում է նրբորեն ու տակտով, վատ բաներն ասում է խիստ դժկամությամբ: Ճագարը կապված է նրանց հետ, ում սիրում է, սակայն տարօրինակ կտրված է իր ընտանիքից, ընտրած բարեկամներին գերադասելով իր ընտանիքի անդամներից: Ճագարն այնքան էլ հեշտ չի կորցնում հավասարակշռությունը: Նա հանգիստ է, անխռով: Առանձնապես հաջողակ է գործարար ոլորտում: Ճագարները մելամաղձոտ խառնվածք ունեն, հակված են հաճախ վշտանալու և նույնիսկ լաց լինելու: Նա բծախնդիր է, բայց դրա հետ մեկտեղ ոչ այնքան լավ խորագիտակ: Նա փոքր-ինչ պահպանողական է և ոչինչ չի ձեռնարկում` նախօրոք ծանր ու թեթև չանելով թեր և դեմը:

Վիշապ: Վիշապը քաջառողջ է, կենսական ուժով ու եռանդով լի, բայց խիստ դյուրագրգիռ է և իսկույն կորցնում է համբերությունը: Նաև սարսափելի համառ է: Վիշապը ուժեղ կամքի տեր է, բարոյական, վեհանձն: Նրան հարգում են: Նա ազդեցիկ է: Ամենազուսպ նվիրյալն է: Վիշապն ընդունակ չէ կեղծավորության և նույնիսկ ամենատարրական դիվանագիտության: Նա անկեղծ է իր դատողություններում, և նրա կարծիքին կարելի է հավատալ: Նա կարող է աշխատել լիակատար հատույցով, բայց քանի որ սիրտը բարի է, նրան դյուրությամբ կարելի է հակել նաև վատ գործի: Վիշապը երբեմն անհանգստանում է կեղծ պատճառներով: Վիշապը հազվադեպ է ամուսնանում երիտասարդ տարիքում, ոմանք նույնիսկ մնում են ամուրի: Վիշապը հաջողություն է վայելում: Նա անզուսպ լեզու ունի, և նրա խոսքերը հաճախ կանխում են միտքը: Այդուհանդերձ, պետք է հաշվի առնել նրա կարծիքը: Այր վիշապները համարվում են երջանիկ մարդիկ:

Օձ: Օձը հարգված է իր իմաստության, հեռատեսության և կամքի համար: Նա անհավատալիորեն հաջողակ է: Նա կարող է ճարել այն ամենը, ինչ կամենաք: Օձը սնապարծ է և միշտ նրբաճաշակ հագնված: Նա եսապաշտ է և մի քիչ ժլատ, սակայն պատահում է, որ համակրելու դեպքում կարող է օգնության հասնել: Երբեմն նա այնքան սաստիկ է խնամակալում որևէ մեկին, որ ուզում են նրանից շուտափույթ ազատվել: Այս դեպքում ոչինչ չես կարող անել: Օձը միշտ կասկածի տակ է առնում ուրիշ մարդկանց կարծիքներն ու դատողությունները, ուստի նախընտրում է ապավինել սեփական ինտուիցիային: Ամբողջ աշխարհը նա տակնուվրա կանի` նախորոշված նպատակին հասնելու համար: Օձի տարում ծնված տղամարդը սիրատենչ է ու սենտիմենտալ, կինը` գեղանի:

Ձի: Ձին հանրաճանաչ է: Նա ուրախ է, շատախոս, համակրելի: Նա խելամտորեն է ծախսում դրամը, լավ ֆինանսիստ է: Մինչ մարդիկ իրենց մտքերը կարտահայտեն, նա սեփական խելքով կռահում է դրանք, որը նրան հնարավորություն է տալիս կանխել այդ մտքերը` մերժելով կամ հավանություն տալով: Ձին խելացի է, տաղանդավոր, սիրում է ամեն բան անել իր ձեռքերով: Դրա հետ մեկտեղ նա շատ խտրաբարո է հագուստի ու շարժուձևերի հարցերում: Ձին կարող է ամեն ինչից հրաժարվել հանուն սիրո` անտարբեր դառնալով մնացած ամեն ինչի նկատմամբ: Այդ պատճառով նա հաճախ ձախորդություններ է կրում իր կյանքում: Ձին համբերատար չէ: Նա կամակոր է, առօրյա գործերը նրան չեն հետաքրքրում: Մտերմության մեջ նա կույր է, և նրան հեշտ է խաբել: Ձին սիրում է թատրոն, համերգ, օպերա, ժողով` այն ամենը, որտեղ ամբոխ կա: Ձին շուտ է համբերահատվում և այդ պատճառով կորցնում է վստահությունը: Ձին չափազանց անկախ է, խորհուրդներ չի լսում և գործում է յուրովի:

Ոչխար: Արտիստիկ է, լավ ճաշակ ունի, կրքոտ խառնվածք: Ոչխարն օժտված է արվեստին տիրապետելու ընդունակություններով: Բայց նա հոռետես է, անհանգիստ, ամոթխած, նրան հաճախ անակնկալի է բերում կյանքը, նա չգիտի ինչ ուղղություն ընտրել և միշտ ապավինում է այլոց: Ունի հաճելի շարժուձև, բայց և քմայքոտ բնավորություն: Դրա հետ մեկտեղ կարողանում է դուր գալ, հեշտությամբ համարվում է ցանկացած ապրելակերպին և նյութական դժվարություններ չի կրում: Հաճախ կրոնասեր է: Սիրով իր ունեցվածքից բաժին է հանում մյուսներին` իրենից ավելի դժբախտներին` չակընկալելով ու չպահանջելով շնորհակալություն:

Կապիկ: Ճապոնացիների կարծիքով կապկի տարում ծնված մարդկանց կարելի է անվանել անկազմակերպ հանճարներ: Լինելով խելամիտ, լայնընդգրկուն ձեռնարկումների ընդունակ`նրանք հիանալի աշխատողներ են հնարամտություն և իրազեկություն պահանջող բոլոր բնագավառներում: Կապիկը հնարամիտ է և ինքնատիպ, նա կարող է զարմանալի արագությամբ լուծել ամենադժվարին պրոբլեմները, սակայն եթե անմիջապես չի սկսում դրանց լուծումը, ապա կարող է թողնել դրանք` այդպես էլ ձեռնամուխ չլինելով գործին: Կապիկը մարդամոտ է, և այն տպավորությունն է ստեղծվում, թե նա բոլորի հետ հաշտ ու համերաշխ է, իրականում հաճախ վատ կարծիքի է ուրիշների մասին` իրեն դասելով ամենքից վեր: Չնայած դրան, կապիկներին սիրում են, դրվատում հմտության, տաղանդի և ճկունության համար: Կապիկը խելացի է, գիտելիքների մեծ ծարավ ունի, նա ամեն ինչ կարդացել է, անչափ շատ բան գիտի, տեղյակ է կատարվող ամեն ինչից: Հրաշալի հիշողություն ունի, կարող է իսկույն մտաբերել տեսածի, կարդացածի կամ լսածի ամենափոքր մանրամասները: Սա կրքոտ ու ուժեղ խառնվածք է: Կապիկը կարող է ամեն ինչում հաջողության հասնել, եթե ձեռնարկի իրեն հաճո գործ:

Աքաղաղ: Նա մշտազբաղ է, տարված իր աշխատանքով: Նա միշտ ձգտում է ավելին անել, քամ կարող է, և ձեռնամուխ է լինում իր ուժերը գերազանցող խնդիրների: Երբ աքաղաղը տեսնում է, որ պարտություն է կրում, դառը հիասթափություն է ապրում: Աքաղաղը էքսցենտրիկ է, սիրում է, որ իրեն նկատեն: Սակայն աչքի ընկնելով` նա ավելի հաճելի է հասարակության մեջ, քան անձնական հարաբերություններում: Նա մտածում է, որ ինքը միշտ իրավացի է և լավ գիտի, թե ինչ է անում: Նա ոչ ոքի չի վստահում և հույսը դնում է լոկ իր վրա: Երբեմն այն տպավորությունն է ստեղծվում, որ նա ընդունակ չէ լուրջ գործերի, բայց այդպես չէ: Նա լի է անհեթեթ և անիրագործելի մտահղացումներով, սիրում է իրեն հերոս ներկայացնել, բայց մնում է երազող: Նա վատնող է, մսխում է իր ամբողջ վաստակը, հաճախ կարող է աղքատանալ, սնանկանալ: Աքաղաղը բացսիրտ է, ասում է այն, ինչ մտածում է: Սակայն այդ շիտակությունն ուրիշների զգացմունքների ու թուլությունների նկատմամբ անտարբեր լինելուց է: Անհրաժեշտ դեպքերում աքաղաղն իսկապես քաջ է ու անվեհեր: Շատ մարդիկ աքաղաղներին հետաքրքիր են համարում:

Շուն: Ըստ ճապոնական հավատալիքների, շան տարում ծնվածները օժտված են մարդկային բնավորության բոլոր հրաշալի գծերով: Շունն օրինապահ է, հավատարիմ, ազնիվ, նրա մեջ զարգացած է պարտքի զգացումը: Շունը վստահություն է ներշնչում, կարողանում է պահել այլոց գաղտնիքները: Շանը սովորաբար բարձր են գնահատում, և դա հիմնավորված է: Նա ամեն հնարավոր բան անում է ուրիշների համար, նրա նվիրվածությունը մեծ է` ընդհուպ մինչև ինքնուրացում: Նրան քիչ է մտահոգում սեփական հարստությունը: Նա մեծահոգի է և անշահախնդիր: Սակայն եթե նրան դրամ պետք լինի, բոլորից լավ ինքը կարող է այն հայթայթել: Նա չի սիրում ամեն կարգի հավաքույթներ, մարդկանց բազմություն: Շունն ինքնափոփ է: Նա չափազանց համառ է և գիտի, թե ինչ է ուզում: Հաճախ լպիրշ է լինում, և նրանից վախենում են կտրուկ ու կոնկրետ դիտողությունների համար: Շան տարում ծնված մարդիկ միշտ եղել են արդարության ջատագովներ: Իր ամբողջ տարօրինակությամբ հանդերձ, շունը հազվադեպ է պաշտպան կանգնում հիմար գործերի:

Վարազ: Վարազի տարում ծնված մարդիկ, ըստ ճապոնացիների, իրենց կյանքը պետք է անցկացնեն անաղարտության սպիտակ դրոշների ներքո, քանի որ ապականության հակումը վտանգ է ստեղծում նրանց համար: Ինչ նպատակ էլ լինի, վարազը ահռելի ուժով ձգտում է դրա իրականացմանը: Մեծ է այդ ներքին ուժը, ոչինչ չի կարող դիմակայել դրան: Օժտված լինելով հսկայական տոկունությամբ, վարազը չի շեղվում ընտրած ուղղությունից: Նա քիչ բարեկամներ ունի, բայց չի կորցնում նրանց, և հանուն նրանց ընդունակ է մեծ զոհողությունների: Վարազ բարեկամ ունենալը մեծ հաջողություն է : Այդ մարդիկ զուսպ են, ուրբաթախոս, իսկ եթե որոշում են արտահայտվել, ամեն ինչ ասում են միանգամից: Գիտելիքների մեծ ձգտում ունի: Նա շատ է սովորում, բայց գիտությունների մեջ մեծ հաջողությունների չի հասնում: Վարազը բավականին դյուրագրգիռ է, բայց ատում է վեճն ու նույնիսկ կռիվը: Նա կապված ու բարի է նրանց հանդեպ, ում սիրում է: Կյանքի առաջին և երկրորդ փուլում ամեն տեսակ դժվարություններ է կրում: Բայց ինչպիսին էլ լինեն դրանք: Համեստ ու ամոթխած վարազը երբեք կողմնակի անձանց օգնությանը չի դիմի: Նա ինքը կգտնի ելքը: Լինելով ազնիվ, շիտակ և իմպուլսիվ խառնվածքի տեր, վարազը հաճախ տուժում է անազնիվներից և խորամանկներից:

Պատրաստեց Լիանա Կարապետյանը

Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable