Yerevan, 26.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն մեծացնում են Արևելյան գործընկերության երկրներում ՓՄՁ-ների ու կին ձեռներեցների աջակցման ծավալները

International news

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Եվրոպական Միությունն (ԵՄ) ընդլայնում են Արևելյան գործընկերության երկրներում փոքր ու միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) ու կին ձեռներեցներին աջակցման ծրագրերը: Արմենպրեսի հաղորդմամբ` աջակցման լրամշակված ծրագրերն իրականացվելու են Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: ՓՄՁ հատվածին տրամադրվող աջակցությունը ՎԶԵԲ-ի՝ 2014թ. հուլիսին մեկնարկած Փոքր բիզնեսի նախաձեռնության բաղադրիչ մասը և բանկի ռազմավարական առաջնահերթություններից մեկն է:

Առևտրի խթանում և մրցունակության բարձրացում

Եվրոպական Միությունը հատկացրել է 8 միլիոն եվրո վերոնշյալ վեց երկրներում ՓՄՁ-ներին տրամադրվող բիզնես խորհրդատվության ծավալներն ընդլայնելու համար: Բազմամյա ծրագրի շրջանակներում փոքր ձեռնարկությունները կունենան հնարավորություն խորհրդատվություն ստանալու ռազմավարության, մերքեթինգի, ՏՀՏ, էներգախնայողության և մի շարք այլ բնագավառների տեղի ու միջազգային խորհրդատուներից:

Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում իրականացվող խորհրդատվական ծրագրերի քառասուն տոկոսի նպատակն է օգնել փոքր ձեռնարկություններին վեր հանել և օգտագործել Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) շրջանակներում առկա նոր հնարավորությունները: Բիզնես խորհրդատվությունը կխթանի ՓՄՁ-ների մրցունակությունը, կդյուրացնի ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու գործընթացը, կօգնի օգտվել առևտրային նոր հեռանկարներից և գործել սննդի անվտանգության, տեխնիկական ու որակական նոր չափանիշներին և բնապահպանական չափորոշիչներին համապատասխան:

Ծրագրի երկրորդ փուլը նախատեսում է ներգրավել մոտավորապես 550 ՓՄՁ շահառու՝ ստեղծելով 2500 նոր աշխատատեղ: Սակայն ծրագրի ազդեցությունը չի սահմանափակվում վերոնշյալ 550 շահառուներով. հանրային իրազեկման աշխատանքներն ու շուկայի զարգացումը դրական կազդեն հանրության ավելի լայն շերտերի վրա:

Չորացրած մրգեր ու հատապտուղներ արտադրող վրացական «Geo-Flower» ՍՊԸ-ն ծրագրերի շրջանակներում հաջողության հասած ընկերություններից մեկն է: Ծրագրի առաջին փուլում վրացական ձեռնարկությունը ներդրեց միջազգային ճանաչում ունեցող որակի կառավարման ու անվտանգության հավաստագրման մեխանիզմներ, ինչի շնորհիվ ձեռք բերեց արտահանման նոր գործընկերներ Եվրոպական Միությունում՝ մեկ տարվա ընթացքում արտահանման ծավալները մեծացնելով 40%-ով, իսկ շրջանառությունը՝ 250%-ով:

Կանայք և զարգացում

Եվրոպական Միությունը հատկացրել է 5.035 միլիոն եվրո Արևելյան գործընկերության երկրներում ՎԶԵԲ-ի «Գործարար կանայք» ծրագրի իրականացմանը: Ծրագրի շրջանակներում կին ղեկավար ունեցող ՓՄՁ-ներին տալիս են ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու հնարավորություններ ու բիզնես խորհրդատվություն վարկային գծերի միջոցով, կին ձեռներեցների հետ աշխատող տեղական գործընկեր բանկերին տրամադրում են աջակցություն ռիսկերի կառավարման ու տեխնիկական հարցերի լուծման համար, ինչպես նաև կազմակերպում են բիզնես խորհրդատվություն, ձեռներեցության հմտությունների դասըն թացներ և ուղղորդում կին ձեռներեցների համար: Եվրամիության հատկացրած գումարն ուղղվելու է ծրագրի ռիսկերի կառավարման ու տեխնիկական աջակցության բաղադրիչի իրականացմանը, որ համաֆինանսավորում են Շվեդիայի կառավարությունն ու Վաղ անցումային երկրների հիմնադրամը:

«Այս վեց երկրում ՓՄՁ-ների տեսակարար կշիռը կազմում է ձեռնարկությունների 95 տոկոս, սակայն ՀՆԱ-ում դրանց մասը միջինում չի գերազանցում 30 տոկոս,-ասում է ՎԶԵԲ-ի ՓՄՁ ֆինանսավորման ու զարգացման գծով գործադիր տնօրեն Կլաուդիո Վիեցցոլին,-մեր կարծիքով կենսունակ ՓՄՁ հատվածը նպաստում է տնտեսության արդյունավետ գործունեությանը, և ճիշտ աջակցություն տրամադրելու դեպքում ձեռներեցության ուժեղ ոգին, որ կա այս տարածաշրջանում, կարող է բացահայտել ողջ ներուժը: Եվ ես ուրախ եմ, որ մենք շարունակում ենք Եվրամիության հետ մեր համագործակցությունն այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար»:

ԵՄ-ն համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ նաև ԽՀԱԱԳ շրջանակներում Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում, որոնք ստորագրել են Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը: Համագործակցությունը ավելի մեծածավալ նախագծի՝ ԽՀԱԱԳ ՓՄՁ-ների աջակցման ծրագրի մասն է կազմում: Վերջինս նոր ներդրումների հեռանկարներ է բացում այս երեք երկրների ՓՄՁ-ների համար, իսկ ներդրումները մեծամասամբ միջազգային ֆինանսական կառույցների՝ մասնավորապես ՎԶԵԲ-ի ու Եվրոպական ներդրումային բանկի, տրամադրած վարկերից են արվում:

Եվրոպական Միությունը կարևորում է մասնավոր հատվածին, հատկապես փոքր ձեռնարկություններին աջակցումը՝ այդպիսով խթանելով տնտեսական աճը և աշխատատեղերի ստեղծումը Արևելյան գործընկերության երկրներում: ԵՄ աջակցությունն ուղղվում է բիզնես խորհրդատվության, ֆինանսական ռեսուրսների ներգրավման կամ ռազմավարական երկխոսության ոլորտներին:

Գործընկեր ֆինանսական կառույցների միջոցով ՎԶԵԲ-ն արդեն ներդրել է 8.84 միլիարդ եվրո Արևելյան գործընկերության երկրներում փոքր ու միջին ձեռնարկությունների ու կին ձեռներեցների աջակցման, էներգախնայողության առաջխաղացման և այլ առաջնահերթ բնագավառների ծրագրերի մեջ: Եվրամիության, Շվեդիայի և այլ դոնոր կառույցների համաֆինանսավորման շնորհիվ՝ ՎԶԵԲ-ը տրամադրել է խորհրդատվություն տարածաշրջանի ավելի քան 4.000 ՓՄՁ-ների:

 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project