Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության առաջարկները ընտրական օրենսգրքի նախագծի լրամշակման վերաբերյալ
Politics1. Վերականգնել հայաստանյան հասարակական կազմակերպությունների կողմից դիտորդական առաքելության իրականացման՝ գործող Ընտրական օրենսգրքով նախատեսված կարգը՝ հանելով պետական մարմինների կողմից հրավերի մասին դրույթը:
2. Ամրագրել գործող Ընտրական օրենսգրքով նախատեսված՝ դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքը ստանալու ընտրական փաստաթղթերի պատճենները:
3. Վերականգնել դիտորդների, վստահված անձանց և ԶԼՄ ներկայացուցիչների գործունեության սահմանափակումների այն ծավալը, որը նախատեսված է գործող Ընտրական օրենսգրքով:
4. Առնվազն պահպանել Ազգային ժողովի ընտրություններում կուսակցությունների կողմից վճարվող ընտրական գրավի այն չափը, որը նախատեսված է գործող Ընտրական օրենսգրքով, ինչպես նաև քննարկել այդ չափի նվազեցման
5. Սահմանել կուսակցությունների համապետական ընտրական ցուցակների թեկնածուների նվազագույն թիվը 40՝ Նախագծով առաջարկված 80-ի փոխարեն և տարածքային ցուցակներից յուրաքանչյուրի թեկանածուների թիվը նախատեսել առնվազն 3՝ առաջարկված 5-ի փոխարեն:
6. Վերանայել Ազգային ժողովի ընտրությունների առաջարկվող բոնուսային համակարգը և սահմանել բոնուսային տոկոսներ միայն 2-րդ փուլում հաղթած կուսակցության համար:
7. Ընդլայնել քաղաքական կոալիցիայի անդամ քաղաքական ուժերի թվաքանակը՝ սահմանալով այն առնվազն 4:
8. Ընդլայնել քաղաքական կոալիցիա ձևավորելու համար քաղաքական ուժերին տրվող 3-օրյա ժամկետը:
9. Վերացնել բոնուսային համակարգը Երևանի, Գյումրիի և Վանաձորի ավագանու ընտրություններում՝ սահմանելով պարզ համամասնական ընտրակարգ կամ կիրառել Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կիրառվող ընտրակարգը՝ հաշվի առնելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առանձնահատկությունները և Ազգային ժողովի ընտրակարգի վերաբերյալ 6-րդ կետում ներկայացված առաջարկները:
10. Իջեցնել Երևանի, Գյումրիի և Վանաձորի ավագանու ընտրություններում Նախագծով կուսակցությունների և դաշինքների համար սահմանված համապատասխանաբար 6 տոկոս և 8 տոկոս արգելապատնեշներ և սահամանել կուսակցության համար առավելագույնը 5 տոկոս, դաշինքների համար՝ 7 տոկոս, ինչպես Ազգային ժողովի ընտրությունների դեպքում:
11. Սահմանել քվեարկած ընտրողների ցուցակների հրապարակումն ընտրություններից հետո կամ առնվազն սահմանել դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների և վստահված անձանց իրավունքը քաղվածքներ կատարել (այդ թվում՝ լուսանկարահանել և տեսանկարահանել) նաև ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակներից: Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը համակարծիք է քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության այն բոլոր առաջարկներին, որոնք ուղղված են ընտրական գործընթացների վերահսկողության արդյունավետության բարձրացմանը:
Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչություն