Փաշինյան VS Մովսիսյան վեճը հարթվեց Շարմազանովի շնորհիվ
PoliticsԻնչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում հերթական արտակարգ իրավիճակն է գրանցվել, որի ժամանակ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը և Առաքել Մովսիսյանը սկսել են միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնել:
Նրանց լեզվակռիվը ոչ պառլամենտական բառապաշարի շրջանակներում էր, որին զարմանալիորեն լուռ հետևում էին նիստի մնացած պատգամավորները, սակայն ուշագրավ է, որ ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմանզանովը, ով վարում էր նիստը, կարողացավ հերթական անգամ տիրապետել իրավիճակին` թույլ չտալով, որ լեզվակռիվը այլ հարթություն տեղափոխվի և արագ այն հարթեց:
Ինչ խոսք, նման միջադեպեր բոլոր երկրներում էլ լինում են, սակայն լավ է, որ ԱԺ փոխնախագահին հաջողվում է ոչ միայն ներքաղաքական դաշտում վեճերը հարթել, այլև թույլ չի տալիս, որ դրանք շարունակություն ունենան:
Ա.Գ.