Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայում տագնապի բարձր մակարդակ է հայտարարվել
International newsԹուրքիայի Ադանա նահանգում գտնվող թուրք-ամերիկյան ռազմաբազայում տագնապի բարձր՝ «չարլի» մակարդակն է հայտարարվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ինջիրլիքի ռազմաբազան, որտեղից գտնվող միջազգային կոալիցիայի անդամները ռազմական օդանավերը հարվածում էին Սիրիայում ԻՊ-ի թիրախներին, վերջին օրերին խիստ անվտանգության միջոցառումների ներքո է գտնվում։
Ռազմաբազայում թուրք եւ ամերիկացի զինվորականները 24 ժամ գտնվում են խիստ զգոն վիճակում, իսկ ռազմաբազայում հայտարարված է տագնապի «չարլի» մակարադակ, որը մեկ աստիճան ցածր է ամենաբարձր՝ «դելտա» մակարդակից։