Միջնորդ. Սիրիայի կառավարական պատվիրակության հետ հանդիպումն օգտակար էր
International newsՍիրիայի պատվիրության հետ հանդիպումն օգտակար էր, բազմաթիվ կարեւոր հարցեր քննարկվեցին: Մարտի 16-ին միջսիրիական միջնորդավորված բանակցությունների ժամանակ Սիրիայի կառավարության պատվիրակության հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացի տեղակալ Ռամզի Ռամզին:
«Դամասկոս» ռադիոկայանի հաղորդմամբ, Ռամզին լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ Սիրիայի կառավարության պատվիրակության անդամների հետ հերթական հանդիպումը կայանալու է հաջորդ ուրբաթ: