Հրապարակվել է Անգլիայի հավաքականի հայտացուցակը
SportԱնգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հնարավորություն կունենան մասնակցելու Գերմանիայի և Հոլանդիայի հավաքականների հետ առաջիկա խաղերին:
Առաջին անգամ հավաքական է հրավիրվել «Լեսթեր Սիթիի» կիսապաշտան Դենիել Դրինկոուտերը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին հրավեր չի ստացել վնասվածքի պատճառով:
Անգլիայի հավաքականի հայտացուցակը
Դարպասապահներ՝ Ջեք Բաթլենդ («Սթոք Սիթի»), Ֆրեյզեր Ֆորստեր («Սաութհեմփթոն»), Ջո Հարտ («Մանչեսթեր Սիթի»):
Պաշտպաններ՝ Ռայան Բերտրանդ («Սաութհեմփթոն»), Գարի Կեյհիլ («Չելսի»), Նատանիել Քլյան («Լիվերպուլ»), Քրիս Սմոլինգ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ֆիլ Ջագելկա, Ջոն Սթոունզ (երկուսն էլ՝ «Էվերթոն»), Դեննի Ռոուզ, Կայլ Ուոլկեր (երկուսն էլ՝ «Տոտենհեմ»):
Կիսապաշտպաններ՝ Ռոս Բարկլի («Էվերթոն»), Դելե Ալի, Էրիկ Դայեր (երկուսն էլ՝ «Տոտենհեմ»), Դենիել Դրինկոուտեր («Լեսթեր Սիթի»), Ադամ Լալանա, Ջեյմս Միլներ, Ջորդան Հենդերսոն (երեքն էլ՝ «Լիվերպուլ»), Ռահիմ Սթելինգ («Մանչեսթեր Սիթի»):
Հարձակվողներ՝ Հարի Քեյն («Տոտենհեմ»), Դենիել Սթարիջ («Լիվերպուլ»), Ջեյմի Վարդի («Լեսթեր Սիթի»), Թեո Ուոլքոտ, Դենի Ուելբեք (երկուսն էլ՝ «Արսենալ»):
Գերմանիա-Անգլիա ընկերական հանդիպումը կայանալու է մարտի 26-ին, Բեռլինում, իսկ Անգլիա-Հոլանդիա խաղը՝ մարտի 29-ին, Լոնդոնում: