Կիպրոսը կարող է վետո կիրառել փախստականների հարցով ԵՄ-Թուրքիա համաձայնագրի նկատմամբ
International newsԿիպրոսի իշխանությունները հայտարարել են, որ կարող են փախստականների հարցով Թուրքիայի և Եվրամիության միջև համաձայնության նկատմամբ կիրառել վետոյի իրենց իրավունքը, եթե պաշտոնական Անկարան Կիպրոսի համար չբացի իր ծովային ու օդային նավահանգիստները:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, այդ մասին հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը:
«Թուրքիան պետք է իր բացի իր նավահանգիստներն ու օդակայանները Կիպրոսի հետ հաղորդակցության համար և նորմալացնի հարաբերությունները մեզ հետ, անել այն, ինչը դեռևս չի արվել»,- ընդգծել է Նիկոս Անաստասիադիսը, հաղորդել է «Գազետա.ռու»-ն:
Կիպրոսի Հանրապետության և Թուրքիայի միջև դիմակայությունը ծավալվել է 1974 թ. ի վեր՝ թուրքական զորքերի կողմից կղզու հյուսիսային մասի բռնազավթումից հետո: Կղզու հյուսիսային ինքնահռչակ հանրապետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից: