Բուֆֆոն. Ցավալի է վերջին րոպեին գոլ բաց թողնելը, բայց ես հպարտանում եմ «Յուվեով»
SportԹուրինի «Յուվենտուսի» ավագ Ջանլուիջի Բուֆֆոնը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բավարիայից» կրած պարտության մասին, ինչից հետո իր թիմը լքեց մրցաշարը։
-Ֆուտբոլը կազմված է պատահականություններից։ Երկրորդ խաղակեսում մրցակիցները շատ հարձակողական ֆուտբոլ էին խաղում և իրացրին իրենց հնարավորությունները։ Շատ ցավալի ու վիրավորական է 90-րդ րոպեին գոլ ընդունելը, բայց ես հպարտանում եմ իմ թիմով։ Այս պարտությունը պետք է մեզ օգնի գիտակցել, որ մենք անցյալ մրցաշրջանի հետ համեմատած քայլ են կատարել։ Մենք մրցաշարից հեռանում ենք գլուխներս բարձր,-ասել է Բուֆֆոնը։