Գիգզ. Մարտյալի կայուն խաղը զարմացնում է
Sport«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալի օգնական Ռայան Գիգզը գովաբանել է 20-ամյա հարձակվող Անտոնի Մարտյալին, ով նախորդ ամռանն է 50 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել անգլիական ակումբ:
-Անտոնին թարմ շունչ է: Նա մեզ է միացել մեծ գումարի դիմաց և շատ կայուն խաղ է ցուցադրում: Ըստ իս, դա զարմանալի է այսքան երիտասարդ ֆուտբոլիստի համար: Նրա հասակակիցները մեկ-երկու լավ հանդիպում են անցկացնում, իսկ հետո մնում են ստվերում՝ չնայած բացառություններ լինում են:
Անգամ Ռոնալդուն անմիջապես աչքի չի ընկել, իսկ հիմա ամեն շաբաթ գոլ է խփում: Ոմանք արագ են մեծանում, իսկ ոմանց դրա համար շատ ժամանակ է հարկավոր,-ասել է Գիզգը «The Telegraph»-ին տված հարցազրույցում: