Ռուսաստանը ԱՄՆ նախընտրական արշավում գլխավոր թեմաներից է. ՌԴ ԱԳՆ-ն
International newsՌուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի նախընտրական արշավում Ռուսաստանի թեման դարձել է գլխավոր քննարկվող հարցերից մեկը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ճեպազրույցի ժամանակ այդ մասին խոսելով՝ Զախա րովան հավելել է. «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Միացյալ Նահանգներում նախընտրական արշավի մասնակիցները խոսելու այլ թեմաներ չունեն»:
Մարիա Զախարովան նաև հիշեցրել է, որ ԱՄՆ ապագա նախագահը պետք է դեռ շատ ներքին հարցեր լուծի: Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլում բացասաբար են վերաբերվում Դոնալդ Թրամփի նախընտրական տեսահոլովակում Վլադիմիր Պուտինի կերպարի օգտագործմանը: