Սիրիայի իշխանությունները երկրի դաշնայնացման գաղափարը տարածքային ամբողջականության սպառնալիք են համարում
International newsՊաշտոնական Դամասկոսը Սիրիայի դաշնայնացման գաղափարը Սիրիայի տարածքային ամբողջականության համար սպառնալիք է համարում:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը:
«Երբ խոսում են մեր երկրի դաշնայնացման մասին, դա ուղղակիորեն սպառնում է մեր տարածքային ամբողջականությանը և հակասում է սահմանադրությանը: Դա հակասում է միջազգային իրավունքին և անօրինական է»,- ընդգծել է Ռուսաստանում Սիրիայի դեսպանը:
Ըստ Ռիադ Հադադի՝ Սիրիայում քրդերի մեծամասնությունը հանդես է գալիս երկրի տարածքային ամբողջականության օգտին և «համաձայն չէ երկու օր առաջ արված հայտարարությունների հետ»: