Հայաստանի Մ-19 հավաքականը 10 ֆուտբոլիստներով փրկեց հանդիպումը
SportՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ավարտվեց Հայաստանի և Սերբիայի մինչև 19 տարեկանների հավաքականների միջև ընկերական երկրորդ հանդիպումը:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Երկրորդ խաղակեսում մեր թի մի կազմում դաշտից հեռացվեց Գրիգորի Եմեկսուզյանը:
Առաջինը 28-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Սերբիայի հավաքականի անդամ Իգոր Զլատանովիչ: Մեր հավաքականից Էդգար Մովսիսյանը միայն 74-րդ րոպեում կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը: