Yerevan, 21.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Մեկ գոտի և մեկ ուղի» նախաձեռնությունը նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի զարգացման համար

«Մեկ գոտի և մեկ ուղի» նախաձեռնությունը Չինաստանի կողմից առաջադրված բաց և տնտեսական դիվանագիտության բարձր մակարդակի մի նախագիծ է, նոր դարաշրջանում համագործակցության զարգացմանն ու  ընդհանուր բարգավաճմանն ուղղված Չինական մոդել: Չինական կառավարությունը առաջարկեց այսպիսի մի խոշոր համագործակցության նախաձեռնություն, որպեսզի «Մետաքսի ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում խթանի խաղաղությունն ու համագործակցությունը, հրապարակայնությունն ու հանդուրժողականությունը, փոխադարձ ուսուցումն ու փոխշահավետությունը:

«Մեկ գոտի և մեկ ուղի» նախաձեռնության իրականացումը չի ուրվագծում սահմաններն ըստ գաղափարախոսության, ուղու, մոդելի և մակարդակի զարգացման կամ այլ ստանդարտների, այլ նպատակաուղղված է ձեռք բերել փոխշահավետություն ու փոխադարձ հաղթանակ քաղաքականության, առևտրի, տարադրամի շրջանառության, ենթակառուցվածքի, մշակույթի և այլ ոլորտներում փոխանակման և համագործակցության միջոցով՝ հիմնվելով փոխադարձ բանակցությունների և փոխանցման սկզբունքների վրա, հետևաբար այն համագործակցության բաց և ընդգրկուն նախաձեռնություն է: Այսպիսով, «Մեկ գոտի և մեկ ո ւղի» նախաձեռնությունը Չինաստանի նախագիծն է, որը նպատակաուղղված է համաշխարհային համագործակցությանը և կայուն զարգացմանը:

2013 թվականից Չինաստանի՝ ներմուծվող ու արտահանվող ապրանքների առևտուրը, ինչպես նաև արտահանման ծավալը եղել են լավագույնը, 2015 թվականը նույնպես բացառություն չէ: Առցանց մանրածախ վաճառքի ծավալը պահպանել է առաջին տեղն աշխարհում, սպառողական ապրանքների մանրածախ վաճառքի ընդհանուր ծավալն ու ծառայությունների ոլորտում ներկրման և արտահանման ծավալը իր կայուն երկրորդ տեղն են զբաղեցրել աշխարհում, օտարերկրյա ներդրումները (126.27 մլդ. ԱՄՆ դոլար) զբաղեցրել են առաջին հորիզոնականը զարգացող երկրների շարքում 24 տարի անընդմեջ, իսկ արտերկրյա ներդրումները (118.0 2 մլդ. ԱՄՆ դոլար)՝  երրորդ հորիզոնականն աշխարհում:

Երկու տարիների ընթացքում այս նախաձեռնությունն ստացել է ավելի ու ավելի մեծ արձագանք, ուշադրություն և բուռն բանավեճերի առիթ է հանդիսացել, և նույնիսկ որոշ` համաշխարհային ճանաչում ունեցող հետազոտական ինստիտուտներ սկսել են ուսումնասիրել «Մեկ գոտի և մեկ ուղի» նախաձեռնության իրականացման գործընթացը, քանի որ նրանք ցանկանում են պարզել այն ազդեցությունը, որը վերջինս կունենա համաշխարհային համագործակցության և զարգացման վրա: Վերջերս ավելի քան 60 երկիր դրական արձագանք են տվել այս նախաձեռնությանը, իսկ որոշ երկրներ իրականա ցրել են ռազմավարական միավորումներ Չինաստանի հետ և առաջ են քաշել համագործակցության կոնկրետ գաղափարներ: «Մեկ գոտի և մեկ ուղի» նախաձեռնությունը Չինաստանի «մեներգը»  չէ, այն բոլոր երկրներից կազմված «երգչախումբ» է:

Չինաստանի արտաքին առևտուրն ու տնտեսական համագործակցության ոլորտները դրական առաջընթաց են կատարել: Չինաստանը հիմնել է 75 արտերկրյա տնտեսական և առևտրային համագործակցության գոտիներ աշխարհում, ինչպես օրինակ` Պակիստանում, Շրի Լանկայում, Բելառուսում, Թաիլանդում, Եգիպտոսում, Քենիայում և այլուր, որոնք ստեղծել են բազում աշխատատեղեր և նպաստել են եկամտահարկերի ծավալի ավելացմանը տվյալ երկրում: Ըստ վիճակագրության, Չինական ֆինանսավորմամբ տարբեր արտերկրյա ընկերություններ վճարել են ավելի քան 100 մլդ. ԱՄՆ դոլար հարկեր այն երկրին, որտեղ ներդրումներ են կատարել: 2015 թվականի վերջին  Չինական ֆինանսավորմամբ արտերկրյա ընկերությունները աշխատանքով են ապահովել ավելի քան 900 օտարերկրյա աշխատակիցների:

«Մեկ գոտի և մեկ ուղի» նախաձեռնության շրջանակներում Չինաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերություններն ամրապնդվել են, իսկ գործնական համագործակցությունը տնտեսության և առևտրի ոլորտներում դրական առաջընթաց է արձանագրել 2015 թվականին: Համաձայն Չինաստանի Մաքսային ծառայության տվյալների, Չինաստանի և Հայաստանի միջև երկկողմ առևտրի ծավալը 2015 թվականին հասել է 330 մլն ԱՄՆ  դոլարի՝ արձանագրելով տարեկան 13.9 % աճ, որից Չինաստանից Հայաստան արտահանումների ծավալը կազմել է 114 մլն ԱՄՆ  դոլար՝ տարեկան կտրվածքով նվազելով 7.5 %-ով, մինչ Հայաստանից կատարված ներկրումները Չինաստան կազմել են 217 մլն ԱՄՆ  դոլար՝ տարեկան կտրվածքով ավելանալով 29.5 %-ով: 2009 թվականից Չինաստանը եղել է Հայաստանի երկրորդ ամենամեծ գործընկերը: Չինաստանից Հայաստան արտահանվող հիմնական ապրանքատեսակներն են՝ բջջային և ֆիքսված կապի սարքավորումներ, համակարգիչներ, պողպատ, կաշի, մորթեղեն, կահույք և այլն, իսկ Հայաստանից Չինաստան արտահանվող հիմնական ապրանքատեսակներն են ՝ պղինձ և պղնձի խտանյութ, ալկոհոլային և ադամանդե արտադրանք և այլն:

2015 թվականին «SINOHYDRO Corporation Limited» ընկերությունը հաղթեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» Տրանշ-3-ի «Լանջիկ-Գյումրի» ճանապարահատվածի մրցույթում: Չինական ընկերություններն ակտիվորեն մասնակցում են Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման տեխնիկատնտեսական իրագործելիության նախնական ուսումնասիրություններում, ինչպես նաև  հայկական կողմի հետ համակարգում են պղնձի, ցեմենտի և ապակու արտադրությունը՝ այս ոլորտներում ներդրումային համագործակցությունն ամրապնդելու համար:

Չինաստանի և Հայաստանի միջև տեխնիկական համագործակցության նախագծերը նոր առաջընթաց են գրանցել: Չինական կառավարության կողմից տրամադրված հանրային ավտոբուսներն ու շտապօգնության ավտոմեքենաները թեթևացրել են ամենօրյա ուղևորափոխադրումներն ու շտապ բժշկական ծառայությունների ապահովումը հայ ազգի համար, շուտով կսկսվեն Երևանի չինարեն լեզվի դպրոցի շինարարական աշխատանքները, որն անփոխարինելի հարթակ կհանդիսանա Հայաստանում չինարեն լեզվի ուսումնասիրության և չինական մշակույթի փոխանակման համար: Հայաստանի Հանրային Հեռուսաընկեր ության հետ համատեղ իրականացվող Տեխնոլոգիական Արդիականացման Նախագիծը գրեթե ավարտվում է, որը տեխնիկական աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ HD թվային հեռարձակմանն անցում կատարելու համար: Սահուն իրականացվել է նաև Հայաստանի մաքսային կառավարման, Տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման ծրագիրը, որը կնպաստի  մաքսազերծման և մանքսանենգության դեմ պայքարի արդյունավետության մակարդակի բարձրացմանը, իսկ մարդկային ռեսուրսների ուսուցողական ծրագրերը հնարավորություններ են ընձեռել գրեթե 200 հայ մասնակիցների ամեն տարի հաճախել կարճաժա մկետ սեմինարների Չինաստանում:

«Մեկ գոտի և մեկ ուղի» նախաձեռնությունը նոր խթան է Հայաստանի և Չինաստանի միջև գործարար համագործակցության խորացման համար, որը ամուր հիմք է ստեղծում երկկողմ բարեկամական հարաբերությունների համագործակցության առողջ և արագ զարգացման համար, և նպաստում է համաշխարհային տնտեսության բարգավաճմանն ու զարգացմանը:

 

Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026