Օբաման հրամանագիր է ստորագրել ԿԺԴՀ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին
International newsԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրամանագիր է ստորագրել ԿԺԴՀ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: Ինչպես հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Էռնեստը, դրա պատճառը դարձել են Փենյանի կողմից միջուկային եւ բալիստիկ հրթիռների փորձարկումները, տեղեկացնում է BBC-ն:
Թե ինչ բովանդակություն ունեն այդ պատժամիջոցները, առայժմ հայտնի չէ: ԱՄՆ-ի իշխանությունների ներկայացուցչի կողմից հնչեցված հայտարարության մեջ դրանք նկարագրվում են որպես «խիստ»:
«ԱՄՆ-ը եւ համաշխարհային հանրակցությունը չեն հանդուրժի ԿԺԴՀ-ի հանցավոր գործողությունները՝ կապված միջուկային եւ բալիստիկ հրթիռների փորձարկումների հետ: Մենք կշարունակենք պատժամիջոցներ կիրառել ԿԺԴՀ-ի դեմ, քանի դեռ նա չի սկսել կատարել իր միջազգային պարտավորությունները»,- հավելել է Էռնեստը: