Դիարբեքիրում Նովրուզի տոնակատարությունները թույլատրվել են
International newsԹուրքիայի քրդերի կենտրոնը համարվող Դիարբեքիրում Նովրուզի տոնի կապակցությամբ իրականացվելիք միջոցառումները թույլատրվել են: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» պարբերականը:
Միջոցառումները թույլատրելու մասին համապատասխան հայտարարություն է տարածել Դիարբեքիրի նահանգապետարանը:
Ի տարբերություն Դիարբեքիրի, սակայն, տեղական իշխանությունները մարտի 19-21-ը արգելել են միջոցառումները, հավաքներն ու երթերը Ստամբուլում և Անկարայում: Որոշումը պայմանավորվել է ահաբեկչության սպառնալիքի առկայությամբ: