«Արսենալ»-ը պատրաստվում է ձեռք բերել Մխիթարյանին
SportՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անգլիական «Արսենալ» ակումբի ուշադրության կենտրոնում է: Այս մասին հաղորդում է Արմենպրեսը՝ հղում կատարելով sport.ruկայքին:
Առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանում անգլիական «Արսենալ» ակումբի թիրախում է լինելու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մոտ ապագայում «Արսենալ»-ի ներկայացուցիչները մտադիր են սկսել բանակցությունները:
«Բունդեսլիգա»-ի ընթացիկ մրցաշարում Մխիթարյանը հանդես է եկել 25 խաղում, դարձել է ինը գոլի և տասը գոլային փոխանցման հեղինակ: