Մխիթարյանը ընդգրկվել է Եվրոպայի լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականում
SportՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը կազմել է Եվրոպայի լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումների խորհրդանշական հավաքականը:
Խորհրդանշական հավաքականի կազմում ընդգրկվել է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Եվրոպայի լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն 1:2 հաշվով հաղթել է Լոնդոնի «Տոտենհեմ»-ին և նվաճել 1/4 եզրափակչի ուղեգիր: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական ակումբի դեմ խաղում իր հաշվին հերթական գոլային փոխանցումն է գրանցել:
Եվրոպայի լիգայի խաղարկության ¼ եզրափակիչ փուլում Դորտմունդի «Բորուսիա»-ն կմրցի անգլիական մեկ այլ թիմի՝ «Լիվերպուլ»-ի հետ: