Մեքսիկայում մեկ շաբաթում գրիպից 95 մարդ է մահացել
International newsՄեքսիկայում մեկ շաբաթում գրիպից 95 մարդ է մահացել, իսկ մահացությունների ընդհանուր թիվը 2015թ. հոկտեմբերից ի վեր հասել է 277-ի, հայտնել է լատինամերիկյան երկրի առողջապահության նախարարությունը, փոխանցում է Корреспондент-ը:
Մեքսիկայում ընդհանուր գրանցվել է գրիպի տարբեր վիրուսներով վարակվելու 7.200 դեպք:
Ամենաշատ դեպքերը գրանցվել են Մեխիկո քաղաքում, համանուն նահանգում, Խալիսկո, Տլասկալա և Պուեբլա նահանգներում:
Ընդ որում՝ գրիպից մահացությունների ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Խալիսկո, Սինալոա նահանգներում, Մեխիկո նահանգում, Վերակրուսում և Ներքին Կալիֆորնիայում:
Մահացություններից 204-ը եղել են «խոզի գրիպի» հետևանքով: