«Բոինգ 737-800» օդանավի մահացած ուղևորների ճանաչման համար կանցկացվի ԴՆԹ թեստ
International news«Fly Dubai» ավիաընկերությանը պատկանող «Բոինգ 737-800» օդանավի վթարի պատճառով մահածացների դիակների ճանաչման գործընթացը կարող է ձգվել մինչև 3 շաբաթ: Այս մասին հաղորդում է«Արմենպրես»-ը` հղում կատարելով «Lifenews»-ին: Համապատասխան մարմինները տեղեկացնո ւմ են, որ դիակների մնացորդները լուրջ վնասված են, այդ իսկ պատճառով մահացածների անձը հաստատելու համար կանցկացվի ԴՆԹ թեստ:
Մինչ այդ, Ռոստովի օդանավակայանում գտնվող բժիշկները զննել են անձնակազմի այն աշխատակիցներին, ովքեր հետևել են «Բոինգ 737-800» օդանավի վայրէջքին: Անցկացված թեստի արդյունքում պարզվել է, որ աշխատակիցները սթափ են եղել, իսկ նրանց առողջական վիճակի հետ կապված խնդիրներ չեն եղել: Ի դեպ, դեպքի վայրում հայտնաբերվել է երկրորդ սև արկղը:
Դոնի Ռոստովի օդանվակայանում մարտի 19-ի գիշերը՝ 03:50-ի սահմաններում, վթարի է ենթարկվել «Բոինգ 737-800» օդանավը: Բոլոր` 62 ուղևորները մահացել են: Հրապարակվել է զոհվածերի անունների նախնական ցանկը, որտեղ հայկական անունները չկան: Նախնական տվյալներով` 55 ուղևորների թվում 44-ը ռուսներ են, 8-ը` ուկրաինացիներ, 2-ը` Հնդկաստանի և մեկը Ուզբեկստանի քաղաքացիներ: Օդանավը պատկանել է «Fly Dubai» ավիաընկերությանը, և թռչում էր Դուբայից Դոնի Ռոստով: