Boeing-ի անկման հետեւանքով թռիչքուղում մեկ մետրանոց անցք է առաջացել
International newsFlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing-737-800 օդանավի աղետի ենթարկվելու հետեւանքով Դոնի Ռոստովի օդանավակայանի թռիչքուղում մեկ մետրանոց անցք է առաջացել, հաղորդում է LifeNews-ը:
Հեռուստաալիքի աղբյուրի փոխանցմամբ, թռիչքուղու ավերված հատվածի ընդհանուր մակերեսը անցնում է 50 քմ-ից: Օդանավի բեկորները ցրված են 1,5 կմ շառավղով: