Իրաքի զինվորականները սկսել են Հիթ քաղաքի ազատագրումը ԻՊ-ից
International newsԻրաքի զինվորականները շաբաթ օրը ակտիվ գրոհ են սկսել Անբար շրջանի՝ անցած տարվա վերջում ազատագրված մայրաքաղաք Էր Ռամադիից արևմուտք գտնվող Հիթ քաղաքի շրջակայքում՝ քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու նպատակով, հաղորդում է РИА Новости-ն:
Հիթ քաղաքի ազատագրման գործողությունը սկսվել է առավոտյան անվտանգության ուժերի մասնակցությամբ և միջազգային կոալիցիայի և Իրաքի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների աջակցությամբ: Այդ մասին հայտնել է Անբար շրջանի խորհրդի նախագահ Սաբահ Կարհուտը:
Նա հայտնել է, որ ուժերը գրոհը սկսել են արևմուտքից քաղաքի կենտրոնական հատվածների ուղղությամբ: Միևնույն ժամանակ կոալիցիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են ԻՊ-ի դիրքերը՝ նրանց պատճառելով զգալի կորուստ: