«Բավարիան» արտագնա հաղթանակ տարավ, «Վոլֆսբուրգը» փրկվեց
SportԳերմանական Բունդեսլիգայի 26-րդ տուրում առաջատար «Բավարիան» Ռոբերտ Լեւանդովսկու գոլի շնորհիվ նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Քյոլնի» նկատմամբ: Լեհ հարձակվողը 25-րդ գոլը խփեց ընթացիկ առաջնությունում եւ 3 գնդակ առաջ անցավ Պյեր-Էմերիկ Օբամեյանգից:
Փոխչեմպիոն «Վոլֆսբուրգը» տնային ոչ ոքի խաղաց «Դարմշտադտի» հետ՝ 1:1: Հյուրերին ավելացված ժամանակում պարտությունից փրկեց գերմանացի կիսապաշտպան Անդրե Շյուրլեն:
«Բավարիան» 8 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիայից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել եւ մարտի 20-ին՝ Երեւանի ժամանակով 20:30-ին, կհյուրընկալվի «Աուգսբուրգին»:
Գերմանիայի առաջնություն, 26-րդ տուր
«Քյոլն» - «Բավարիա»՝ 0:1
Ռոբերտ Լեւանդովսկի, 10
«Վոլֆսբուրգ» - «Դարմշտադտ»՝ 1:1
Անդրե Շյուրլե, 90+3 – Սանդրո Վագներ, 82
«Համբուրգ» - «Հոֆենհայմ»՝ 1:3
Աարոն Հանտ, 30 (11մ) – Անդրեյ Կրամարիչ, 20 (11մ), Կեւին Ֆոլանդ, 23, Էդուարդո Վարգաս, 67
«Հերտա» - «Ինգոլշտադտ»՝ 2:1
Գենկի Հարագուչի, 54, Սալոմոն Կալու, 69 – Լուկաշ Հինտերսեր, 74
«Վերդեր» - «Մայնց»՝ 1:1
Կլաուդիո Պիզարո, 46 (11մ) – Յուլիան Բաումգարտլինգեր, 38
«Այնտրախտ» - «Հանովեր»՝ 21:30-ին