Yerevan, 26.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ո՞վ է դեսպանի ուղերձի իրական հասցեատերը…

International news

Մինչ աշխարհում շարունակում են տեղի ունենալ կարևորագույն աշխարհաքաղաքական անցուդարձեր, մեր երկիրն այդ ընթացքում գրեթե անընդհատ բախվում է այնպիսի խնդիրների ու մարտահրավերների, որոնք կարող են էական հետք թողնել Հայաստանի վրա ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ հեռանկարում: Մարտի 19-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը, «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Վիվիան Չաքարյանի հետ հարցազրույցում անդրադառնալով մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, կատարել է մի շարք կարևորագույն շեշտադրումներ, որոնց էլ կփորձենք անդրադառնալ սույն հոդվածում:

Միգուցե ի զարմանս շատերի Միլզը, սկսելով Հայաստանի մասին խոսակցությունը, առաջինը անդրադարձ է կատարել այն որոշակի ձեռքբերումներին, որոնց մեր երկիրը կարողացել է հասնել հատկապես վերջին տարիներին գործադրած ջանքերի շնորհիվ. դեսպանը դրվատանքով է արտահայտվել հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասին՝ կարևորելով այս ուղղությամբ մեր երկրի հետագա առաջընթացը:

Ինչ վերաբերում է դեսպանի՝ Հայաստանի ներքին հիմնախնդիրների մասով արտահայտած մտքերին, ապա պետք է շեշտենք, որ նա որպես Հայաստանի հետագա կայուն զարգացման համար կարևորագույն խոչընդոտ է համարել հատկապես երկրում ամեն քայլափոխին վխտացող կոռուպցիան:

Իր խոսքում նա, մասնավորապես, ասել է. «Կա նաև չարաշահումների՝ կոռուպցիայի հետ կապված խնդիրը։ Սա մի բան է, որը, որպես կարևոր մարտահրավեր, նշվել է և՛ ամերիկահայերի հետ իմ հանդիպումների ընթացքում, և՛ քաղաքացիական հասարակության, և՛ ընդդիմության կողմից: Ըստ այդմ' կառավարությունը պետք է լուծում տա այդ կարևոր խնդրին»: Դեսպանը իր խոսքում մեծապես կարևորել է նաև արտաքին ներդրումների ներգրավումը Հայաստանի տնտեսական ու սոցիալական իրավիճակի բարելավման համար` հատկապես ընդգծելով Հայաստանում արտաքին բոլոր ներդրողների նկատմամբ հավասարազոր վերաբերմունքի պայմանը` անկախ այն հանգամանքից` ընկերությունն ամերիկյան է, չինական, թե՝ ռուսական:

Այն, որ դիվանագետներն ու առանձնակի կարևորություն ներկայացնող օտարերկրյա պաշտոնյաները հարցազրույցներ են տալիս' ամենևին էլ ոչ կամայական սկզբունքից ելնելով, հայտնի իրողություն է. նման հարցազրույցներն ու խոսակցությունները,որպես կանոն,տեղի են ունենում մեկ հիմնական նպատակով' հասցեատերերին որոշ մտքեր լսեցնել տալու:Իսկ թե ինչ հետևություններ է պետք անել Միլզի հարցազրույցից,հիմա կփորձենք հասկանալ միասին:Առաջին բանը,որ պետք է իմանալ,դա այն է,որԱՄՆ,որպես Հայաստանի բարեկամ գործընկեր երկիր,ամենևին էլ անտարբեր չէ մեր երկրի ունեցած ձեռքբերումների նկատմամբ:Սրա մասին է, ամասնավորապես,վկայում այն հանգամանքը,որ իր խոսքի սկզբում դեսպանը շեշտադրում է նախևառաջ նույն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ ունեցած ձեռքբերումները'ակնարկելով նաև,որ դրան հնարավոր է եղել հասնել շնորհիվ դաշտի ազատականացման, մի բան, որը, ցավոք Հայաստանում սահմանափակվում է գրեթե բացառապես վերոհիշյալ ոլորտով: Նկատած կլինեք, որ Միլզն իր ելույթներում մեծ տեղ է հատկացնում Հայաստանում կոռուպցիայի խնդրին. այս անգամ ևս հավատարիմ մնալով իր ոճին' դեսպանը շատ հստակ կերպով ուղերձ է հղում Հայաստանի կառավարությանը, որին, ի դեպ, եթե չեք մոռացել, ԱՄՆ վերջերս էր տրամադրել կլորիկ գումար'կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով, հետևողական լինել սեփական խոստումներում ու մղել անզիջում,իրական պայքար այն ժանտի դեմ,որ կրծում է մեզ ներսից:

Մի չափազանց կարևոր հանգամանքի ևս դեսպանն անդրադարձել է իր բովանդակ խոսքում. խոսքը ՀՀ-ում արտաքին բոլոր ներդրողների նկատմամբ հավասարազոր վերաբերմունքի մասին է: Կարելի է եզրակացնել,որ Հայաստանում, գուցե հակառակ բոլոր գրված ու չգրված օրենքների, վաղուց ձևավորվել է մի մթնոլորտ, ուր ոչ թե արվում է ամեն բան, որպեսզի օտար ներդրողը,իսկ այս պարագայում՝ նույն ամերիկացի գործարարը շահագրգիռ դառնա գալ ու փող ներդնել մեր տնտեսության մեջ,այլ հայրենի կառավարությունը, միայն իր մտքի թռիչքին հատուկ ճարպկությամբ, այնպիսի իրավիճակ է ստեղծել, որը, բացի մարդկանց վանելուց ու հիասթափեցնելուց, ոչնչի պիտանի չէ:

Հենց այս մարազմատիկ իրավիճակը շտկելու կոչով էլ Միլզը, ըստ էության, հանդս է գալիս՝ կոչ անելով կառավարությանը կանաչ լույս վառել արտասահմանցի ներդնողների առաջ:

Հետաքրքիր է' այսքանից հետո արդյոք Հայաստանում կգտնվի՞ ինչ-որ մեկը, որ կարող է տրտնջալ, թե Հայաստանում Արևմուտքը ներդրումներ չի անում, այսքանից հետո ինչ-որ մեկը չեղած ներդրումների համար կարո՞ղ է մեղադրել այլոց'փոխարենը դատափետելու կառավարությանը: Իբր ամերիկացիները շատ մի հոժար են, որ գան ու այս, մեղմ ազած, սահամանափակ երկրում փող ներդնեն, դեռ մի բան էլ ոմանք խոչընդոտո՞ւմ են նրանց մուտքը Հայաստան, թե՞ սովորել են նստել թախտին ու ՌԴ-ից եկող տրանսվերտներով երկիր կերակրեն…

Վստահ ենք` քանի դեռ երկրի կառավարման տրամաբանությունը չի ենթարկվել համապատասխան տրանսֆորմացիայի, քանի դեռ կառավարական որոշ շրջանակներ չեն հրաժարվել իրենց տխմար սկզբունքներից ու չեն հասկացել, որ ժամանակն է անելու ամեն բան` երկիրը այս քայքայված ու ծուղակային իրավիճակից դուրս բերելու համար, մեր օրն այս է լինելու. թոքախտավոր տնտեսություն, կորսված սերունդ, արտագաղթող բնակչություն…

Դավիթ Բաբանով

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project