Յուրաքանչյուր մարզիչ կերազի Հայրապետյանի նման ֆուտբոլիստ ունենա իր թիմում. Սարգիս Հովսեփյան
SportՀայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի «Փյունիկ» - «Շիրակ» (1:1) հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում լրագրողների հարցերին պատասխանեց տանտերերի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը:
- Ինչպիսի՞ն ստացվեց հանդիպումը:
- Ծանր հանդիպում ստացվեց: Մեր բախտը չբերեց, անտեղի գոլ ընդունեցինք: Ամեն դեպքում, ֆուտբոլ է, երկու թիմերին էլ շնորհավորում եմ: Երկու թիմերն էլ հասկանում էին խաղի կարևորությունը: Ճիշտ է՝ որակ չկար, սակայն այսպիսի եղանակին նորմալ է: Որակային առումոց ես չտեսա այն «Փյունիկը», որը ցանկանում եմ տեսնել:
- Վարդգես Սաթումյանի վնասվածքը որքանո՞վ է լուրջ:
- Կրկին թևը դուրս ընկավ: Իրեն երկաթ են ամրացրել, սակայն կրկին այսպես պատահեց:
- 0:1-ից հետո բավականին ուշ թիմը մեծ ծավալով գրոհների անցավ...
- Դուք սխալ եք: Թիմը լավ էլ անցավ գրոհների... Դուք արդեն պատրաստի հարց եք տալիս: Շատ էլ լավ մեծ ուժերով գրոհում էինք, սակայն բախտներս չբերեց, Ասլանյանը 2 մետրից բարձր հարվածեց:
- Լևոն Հայրապետյանը կրկին առաջ քաշված էր գործում. ինչպե՞ս եք գնահատում իր խաղը:
- Նա մեծ որակ է տալիս խաղին: Ցանկացած մարզիչ կերազի Լևոն Հայրապետյանի նման ֆուտբոլիստ ունենա իր թիմում: