Հայտարարվել են Ուկրաինայի վարչապետի պաշտոնի հնարավոր թեկնածուների անունները
International newsՈւկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Բորիս Լոժկինը հրապարակել է երկրի վարչապետի երկու հավանական թեկնածուների անունները: Այս մասին նա հայտնել է «Վեստի» ռադիոյի եթերում:
«Անկասկած, Յացենյուկն ինչ-որ մի օր կհեռանա: Բայց երբ՝ պետք է իրեն հարցնել: Հարցն այն չէ, արդյո՞ք Յացենյուկը կհեռանա, այլ այն, արդյո՞ք նոր կոալիցիա կկազմվի եւ ում գլխխավորությամբ կձեւավորվի: Հիմա հիմնական թեկնածուներն են Յարեսկոն եւ Գրոյսմանը»,- նշել է Լոժկինը:
Նա նաեւ հավելել է, որ թեկնածուներից մեկի ընտրությունը կախված է այն հանգամանքից, թե ում կսատարեն խորհրդարանի երեք խմբակցությունները: