Պատրիարք Կիրիլ. Հռոմի պապի հետ հանդիպումից հետո աշխարհը ճանաչեց քրիստոնյաների ցեղասպանությունը
International newsՄոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հայտարարել է, որ Հավանայում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ իր հանդիպումն աշխարհին ցույց տվեց քրիստոնյաների հետապնդման ծավալները: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը:
«Հռոմի պապի հետ բանակցությունների ընթացքում պայմանավորվեցինք, որ մեզ հարկավոր է հանդիպել եւ աշխարհով մեկ բարձրաձայնել քրիստոնյաների հետապնդումների մասին: Այդ հանդիպումը կայացավ, եւ աշխարհը սկսեց խոսել»,- հայտարարել է պատրիարքը:
«Եվ զարմանալիորեն ամերիկյան Կոնգրեսը հանկարծ հայտարարում է, որ Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների ոչնչացումը ցեղասպանություն է: Բայց չէ՞ որ խնդրել էինք այդ մասին. ասեք, որ ցեղասպանություն է, որ սպանում են: Պատասխան չկար, իսկ հիմա՝ կա, քանի որ Վատիկանի եւ Արեւմուտքի ձայները միացան եւ ասացին այն գլխավորի մասին, ինչն այսօր անհանգստացնում է բոլորին»,- հավելել է Համայն Ռուսիո պատրիարքը:
Նա նշել է, որ արտասահմանում բազմիցս բարձրացրել է քրիստոնյաների հետապնդումների խնդիրը, «բայց կարծես ոչ ոք ոչինչ չէր լսում»: