Աբդեսլամը Բրյուսելից նոր ահաբեկչություններ էր ծրագրում
International newsՓարիզի հարձակումների գլխավոր մասնակից Սալահ Աբդեսլամը հայտարարել է, որ ծրագրում էր Բրյուսելից նոր ահաբեկչություններ իրականացնել: Նա պնդել է, որ պատրաստ էր «Բրյուսելից նորից ինչ-որ բան սկսել, եւ դա միանգամայն իրատեսական էր»:
Ահաբեկչի խոսքերը ներկայացրել է Բելգիայի ԱԳ նախարար Դիդիե Ռեյնդերսը: Ըստ նախարարի, իշխանությունները լրջորեն են վերաբերվել այդ հայտարարությանը, քանի որ առաջին հետաքննության ընթացքում ամենատարբեր զինատեսակներ են հայտաբերել, ինչպես նաեւ կապերի նոր ցանց, որը Բրյուսելում ձեւավորվել է ահաբեկչի շուրջ:
«Վեստիի» հաղորդմամբ, ձերբակալվածի փաստաբան Սվեն Մարին հայտարարել է, որ մտադիր է բողոք ներկայացնել Փարիզի դատախազության դեմ՝ «նախաքննության գաղտնիքները հրապարակելու համար»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փարիզի ահաբեկչությունների կազմակերպման եւ իրականացման գլխավոր կասկածյալներից Սալահ Աբդեսլամին ձերբակալել են մարտի 18-ին, Բրյուսելում: Բելգիայի իշխանությունները հայտարարել են, որ երեք ամսից ոչ ուշ Աբդեսլամին կարտահանձնեն Ֆրանսիային